May 30 2019 17:41
Banovsha Shahaliyeva
Views: 290

Մոյսեյ Բեքերը՝ մուլտիկուլտուրալիզմի և ազգամիջյան հարաբերությունների հարցերի վերաբերյալ երեք մենագրության և ավելի քան 30 հոդվածների հեղինակ է: Իր՝ «Ադրբեջանի ազգային քաղաքականությունը 20-րդ դարի սկզբին» խորագրով նոր գրքում նա ցանկացել է ցույց տալ, թե ինչպիսի հեշտությամբ են լուծվում՝ մինչ այսօր արդիական  հանդիսացող խնդիրները՝ միջկրոնական ու ազգամիջյան լարվածությունն աշխարհում:

«Եվ ահա այս պետությունն ստեղծող երիտասարդ մարդիկ, որոնք չունեին պետականաշինության անհրաժեշտ փորձ,  դրա հետ մեկտեղ  հավասար իրավունքներ են տրամադրել բացարձակապես բոլորին»,-ասել է գրքի հեղինակ Մոյսեյ Բեքերը:

«Այս գրքում նա արտացոլել է նաև այն, որ ԱԴՀ-ի ժամանակաշրջանում կառավարության  կազմում ընդգրկվել են  ազգային փոքրամասնությունների շատ ներկայացուցիչներ: Այնտեղ եղել են ռուսներ, հրեաներ, լեզգիներ և այլն: Եվ սա խոսում է այն մասին, որ հանդուրժողականությունը մեր երկրում եղել է տասնյակ տարիների ընթացքում և դա ինչ որ յուրահատուկ երեւույթ  չէ մեր ժամանակակից Ադրբեջանի համար   դա բնական է մեզ համար»,-ասել է ԱՀ-ում «Ադրբեջան-Իսրայել» միջազգային ասոցիացիայի ներկայացուցիչ Վահիդ Բայրամովը:

Ադրբեջանի համար բնական է, իսկ ահա հարևան Հայաստանի համար՝ ոչ: Այնտեղ, մինչ այսօր,  հակված են մոնոէթնիկ քաղաքականությանը: Չնայած նրան, որ 20-րդ դարի սկզբին հայ ազգայնամոլները  իրագործել են ադրբեջանցիների և  երկրի տարածքում ապրող մյուս ազգերի ցեղասպանություն, հետագայում   հարաբերություններ են ստեղծվել  նրանց հետ և ժողովուրդները կարողացել են  կրկին խաղաղ գոյակցել: Բայց ոչ երկար: Հայաստանը իր ագրեսորական  քաղաքականությունը կրկին դրսևորել է անցյալ դարի վերջին՝ իրականացնելով ադրբեջանցիների էթնիկ զտումներ, ինչպես Հայաստանում, այնպես էլ նրա կողմից օկուպացված 20 տոկոս  ադրբեջանական տարածքներում:

«Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ելույթ ունենալով ԱԴՀ-ի ստեղծման 101-րդ տարելիցի հետ կապված միջոցառմանը, նշել է մեր հարևանների հիվանդության էպիկրիզը, որոնք ոչ մի կերպ չեն չեն հանգստանում, մշտապես զբաղվում են առասպելագործությամբ, սակայն արտահայտվելով  հեռուստատեսայինների լեզվով, մենք ոչ միայն խոսում ենք, ցուցադրում ենք, այլ նաև ապացուցում ենք, որ մեր բազմազանության ավանդույթները, ավելի ճիշտ մեր բազմազանության միասնությունը՝ հիմք է, որը ունի խորը պատմական արմատներ»,-ասել է քաղաքագետ  Թոֆիգ Աբասովը:

Այսօր, երբ աշխարհում շարունակվում են  բարդանալ երկրների և ժողովուրդների միջև հարաբերությունները, Մոյսեյ Բեքերի գրքի նման հրատարակությունները կրում են հատկապես ժամանակակից բնույթ:


Create Account



Log In Your Account