Jan 15 2020 17:12
Banovsha Shahaliyeva
Views: 376

Բաքվի Երիտասարդների աջակցության հիմնադրամում կայացել է միջոցառում՝ նվիրված 1990 թվականի իրադարձություններին: 1994 թվականից սկսած Հիմնադրամը ամեն տարի հանդիպումներ է կազմակերպում այդ արյունոտ դեպքերի զոհերի հարազատների հետ, աջակցություն է ցուցաբերում նրանց:

«Ամեն մի ժողովրդի պատմության մեջ լինում են ինչպես ողբերգական պահեր, այնպես էլ հերոսական էջեր: Այդ երկուսը շահ հազվադեպ են համընկնում: 1990 թվականի հունվարի 20-ի իրադարձությունները նման բացառություններից են: Սա մեծ ողբերգություն էր, միաժամանակ ադրբեջանական ժողովրդին համախմբող իրադարձություն»,-ասել է ԱՀ փախստականների հարցերով պետկոմիտեի փոխնախագահ Ֆուադ Հուսեյնովը:

Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Էրքան Օզորալն էլ նշել է, որ Հունվարի 20-ը ողբերգական տարեթիվ է, որից սկսվեց Ադրբեջանի անկախացման ճանապարհը:

«Այսօր մենք՝ որպես Թուրքիայի Հանրապետություն, մեզ  ուժեղ ենք զգում, որովհետև անկախ Ադրբեջանը մեր կողքին է: Մենք միասին ենք շարժվում դեպի լուսավոր ապագա»,-ասել է Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Էրքան Օզորալը:


Create Account



Log In Your Account