Jan 18 2020 16:34
Banovsha Shahaliyeva
Views: 33

1985 թվականին, երբ Խորհրդային Միությունում իշխանության եկավ Միխայիլ Գորբաչովը, կտրուկ փոխվեց Ադրբեջանի նկատմամբ կենտրոնական իշխանության վերաբերմունքը: Գորբաչովի վարած քաղաքականությունը բերեց նրան, որ Մոսկվայում աչք էին փակում Լեռնային Ղարաբաղում տիրող անջատողական տրամադրություններին: 

Այս ամենը խթան հանդիսացավ Ադրբեջանում ազգային շարժման ուժեղացման համար: Սակայն, սա խորհրդային իշխանավորներին դուր չեկավ, և նրանք որոշեցին զորք մտցնել Բաքու՝ ժողովրդի ազատագրական պայքարը ճնշելու համար:  

«Սա ադրբեջանական ժողովրդի դեմ ուղղված՝ խորհրդային կառավարության առաջին հանցանքը չէ: Եթե հետադարձ հայացք նետենք, ապա կտեսնենք, որ 20-րդ դարի սկզբներից մինչև 90 թվականը կենտրոնական իշխանությունները բազմաթիվ քաղաքական և ռազմական հանցանքներ են գործել ադրբեջանական ժողովրդի դեմ»,-ասել է պատմաբան  Ջաբի Բահրամովը

1990 թվականի հունվարի 19-ին ԽՍՀՄ-ի Գերագույն խորհրդի նախագահությունը առանց Ադրբեջանի Գերագույն խորհրդի համաձայնության Բաքվում արտակարգ դրություն հայտարարեց: Սակայն, մինչև հունվարի 20-ը այդ կարգադրությունը գաղտնի էր պահվում: Ադրբեջանի համար այդ ճակատագրական պահին ադրբեջանական ժողովրդի համազգային առաջնորդը Մոսկվայում բարձրացրեց իր բողոքի ձայնը: Հեյդար Ալիևը խորհրդային իշխանությունների որոշումը անվանեց հակամարդկային, հակաժողովրդավարական և հակասահմանադրական քայլ՝ պահանջելով պատժի ենթարկել այդ ողբերգության բոլոր մեղավորներին:  


Create Account



Log In Your Account