Jan 20 2021 12:28
Banovsha Shahaliyeva
Views: 309
Ադրբեջան՝ փառավոր պատմություն ունեցող երկիր: Հերոսների հայրենիք, որոնք պատրաստ են անձնվիրաբար պաշտպանել հարազատ հողի ամեն մի թիզը: Ադրբեջանական ժողովրդի որդիների և դուստրերի արիության ապացույցը դարձավ 1990 թվականի հունվարի 20-ին տեղի ունեցած իրադարձությունները: Այն ժամանակ հազարավոր մարդիկ դուրս եկան փողոցներ, որպեսզի ԽՍՀՄ ղեկավարության ուշադրությունը ներգրավեն Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցող դեպքերի վրա: Քանի որ 80-ական թվականների վերջերից սկսած անջատողական տրամադրություն ունեցող մի խումբ էթնիկ հայեր փորձեցին անջատել Ադրբեջանի պատմական տարածքները և դրանք միացնել Հայաստանի հանրապետությանը:Դրանք ոչ միայն քաղաքական կարգախոսներ, այլև տարածաշրջանի ադրբեջանական բնակչության դեմ իրականացվող սադրանքներ էին:Սակայն Խորհրդային Միության ղեկավարությունը ոչ մի կերպ չարձագանքեց վտանգավոր իրավիճակին և ոչ մի գործողություն չձեռնարկեց բնակչության անվտանգության ապահովման և Ադրբեջանի տարածքային ամբողջականության պահպանման համար: Բաքվի գլխավոր հրապարակներում հնչում էր ճշմարտության ձայնը: Սակայն հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը խորհրդային տանկերը փորձեցին ճնշել այդ ձայնը: Կրակը բացվեց անզեն մարդկանց վրա: Բայց ադրբեջանական ժողովրդի ոգին չկարողացան կոտրել: «Այն ժամանակ մեր երկրում շատ երիտասարդներ զոհվեցին: Նրանք չխնայեցին իրենց կյանքը: Նրանք փորձեցին պաշտպանել իրենց հողը, որպեսզի ոչ ոք չկարողանար որևէ կարգադրություններ անել Ադրբեջանի հանրապետությունում: Ես հպարտանում եմ իմ ժողովրդով, իմ հողով»,-ասել է Ադրբեջանի վետերանների կազմակերպության ղեկավար Ֆաթմա Սատտարովան: Բաքու ներխուժած զինված ստորաբաժանումների հանցագործ գործողությունները համակարգում էր անձամբ ԽՍՀՄ պաշտպանության նախարար Դմիտրի Յազովը: Բանակը, որը պետք է պաշտպաներ Խորհրդային Միության բնակիչներին, հարձակվեց քաղաքացիների վրա: Կես դար առաջ դա պատկերացնելը պարզապես անհնար էր: Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին Ադրբեջանի բնակիչները մյուս ժողովուրդների ներկայացուցիչների հետ միասին անձնվիրաբար պայքարում էին ֆաշիստական զավթիչների դեմ: Հանրապետությունից ավելի քան 600 հազար մարդ կամավոր մեկնել էր ռազմաճակատ: Նրանց շարքում էր նաև Ֆաթմա Սատտարովան, ով այսօր ղեկավարում է Ադրբեջանի վետերանների կազմակերպությունը: «1941-1945 թվականներին ես շատ երիտասարդ էի: Մենք նույնպես հերոսություն ցուցադրեցինք, որքան հնարավոր էր: Ադրբեջանցի երիտասարդները հերոսության օրինակներ ցուցադրեցին ռուսական հողի վրա: Նրանք ֆաշիզմի դեմ հաղթանակ տարան և հասան մինչև Բեռլին: Ես նույնպես հասա Բեռլին: Իսկ հունվարի 20-ը՝ ադրբեջանական հողը պաշտպանելուն ուղղված հերոսություն էր»,-ասել է Ադրբեջանի վետերանների կազմակերպության ղեկավար Ֆաթմա Սատտարովան: 2020 թվականի աշնանը՝ 44-օրյա Հայրենական պատերազմի ընթացքում ադրբեջանական ժողովուրդը հերթական անգամ ցուցադրեց իր հերոսությունն ու խիզախությունը: Հազարավոր կամավորներ ընդունվեցին ադրբեջանական բանակի շարքերը: Ադրբեջանի նախագահ, Գերագույն գլխավոր հրամանատար Իլհամ Ալիևի ղեկավարությամբ իրականացված հակահարձակողական գործողության արդյունքում օկուպացված տարածքներն ազատագրվեցին: Իսկ նոյեմբերի 8-ի տարեթիվն այժմ նշվում է, որպես Մեծ հաղթանակի օր: Այս տարի հունվարի 20-ի հերոսների հիշատակի օրը նշում է հաղթական ժողովուրդը, որը կարողացավ վերականգնել պատմական արդարությունը, որն ադրբեջանական ժողովրդի հերոս որդիներն ու դուստրերը պաշտպանեցին իրենց կյանքի գնով:

Create Account



Log In Your Account