Jan 21 2021 12:13
Banovsha Shahaliyeva
Views: 300
Չնայած եղանակային պայմաններին, հազարավոր մարդիկ այցելել են Ադրբեջանի անկախության և տարածքային ամբողջականության համար զոհված Շեհիդների ծառուղի: Բնակիչներն իրենց բարոյական ու քաղաքացիական պարտքն են համարում՝ գալ այստեղ և հարգել հունվարյան ողբերգության զոհերի հիշատակը: «Հայրս զոհվեց, վիրավորներին օգնելու ժամանակ: Ես հպարտանում եմ իմ հորով: Նրա ցուցաբերած հերոսությունը ոգեշնչում է ինձ: Եղբայրս 1992 թվականին կամավոր մեկնել է ռազմաճակատ: Նա նույնպես թաղված է այստեղ: Այսօր մեր հողերն այլևս բռնազավթված չեն: Թող Ամենազորը հանգստություն տա բոլոր զոհված հերոսների հոգիներին»,-ասել է Բաքվի բնակիչը: «Ցանկանում եմ ցավակցություն հայտնել Սև հունվարի զոհերի հարազատներին և մերձավորներին: Յուրաքանչյուր ազգի պատմության մեջ սգո օր կա: Մենք շատ լավ ենք հասկանում ձեզ և կիսում ենք ձեր վիշտը: Ես եկել եմ այստեղ՝ հարգելու զոհվածների հիշատակը: Նրանք ազատամարտիկներ էին: Որպես օտարերկրացիներ, մենք հիանալի հասկանում և հարգում ենք ձեր պատմությունը: Չնայած վատ եղանակին, մարդիկ շարունակում են գալ ծառուղի»,-ասել է Ադրբեջանում Սլովակիայի դեսպան Միլան Լայչակը: Ծառուղին բաղկացած է տասնյակ գերեզմաններից, և նրանցից յուրաքանչյուրի վրա այսօր կարմիր մեխակներ են դրվել: Այս ծաղիկները դարձել են 1990 թվականի արյունալի իրադարձությունների խորհրդանիշ: «Որպես ադրբեջանական ժողովրդի ներկայացուցիչ՝ ես իմ պարտքն եմ համարել գալ ծառուղի և հարգել զոհվածների հիշատակը: Ես հաճախ եմ գալիս այստեղ և ոչ միայն այդ ողբերգական իրադարձությունների տարելիցին: Մենք միշտ հիշելու ենք մեր պատմության այս էջը»,-ասել է Բաքվի բնակիչ Գյուլնար Միրզամամեդովան: «Ես ու իմ եղբայրը անցած տարի մասնակցել ենք մարտական գոծողություններին: Մենք բոլորս եկել ենք այստեղ՝ հարգելու 1990 թվականի հունվարի 20-ին զոհվածների հիշատակը: Մեր հերոսները մեզ համար միշտ օրինակ են եղել: Նրանց քաջությունն ու խիզախությունը ոգեշնչում են մեզ»,-ասել է երկրորդ ղարաբաղյան պատերազմի վետերան Քյամրան Աբդուլլաևան: «Ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել: Ողջ ադրբեջանական ժողովուրդը հիշում է այդ իրադարձությունները: Ցավոք, հունվարյան ողբերգության զոհ են դարձել նաև երեխաները: Անցյալ տարի ադրբեջանական բանակի պատմական հաղթանակի արդյունքում արդարությունը հաղթանակեց: Հորեղբայրս նույնպես թաղված է այստեղ, այս անգամ ես եկել եմ հարգելու նրա հիշատակը՝ գլուխս բարձր պահած»,-ասել է երկրորդ ղարաբաղյան պատերազմի վետերան Ռամազան Ալլահվերդիևը: 1990 թվականի Հունվարի 20-ը դարձավ ազգային միասնության և արժանապատվության տոնակատարության օր: Ադրբեջանի քաջարի որդիներն ու դուստրերը իրենց կյանքը զոհաբերեցին Հայրենիքի ազատության համար: Հունվարյան իրադարձությունների այս տարելիցին նրանց հոգիները խաղաղություն գտան, քանի որ 30 տարի անց արդարությունը հաղթանակեց. Ադրբեջանն ազատագրեց իր հողերը օկուպացիայից:

Create Account



Log In Your Account