«Մենք առաջին անգամ ԵԽԽՎ նստաշրջան ենք գնում՝ որպես իր տարածքային ամբողջականությունը վերականգնած երկիր, սա ինքնին պատմական իրադարձություն է»:
Այդ մասին հայտարարել է՝ Միլի Մեջլիսի միջազգային հարաբերությունների և միջխորհրդարանական կապերի կոմիտեի նախագահ, ԵԽԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակության ղեկավար Սամեդ Սեյիդովը:
«Ուղիղ 20 տարի է անցել՝ 2001 թ. հունվարին այս կազմակերպությանը անդամագրվելու պահից: Մենք փաստորեն գնում ենք հոբելյանական՝ Եվրոպայի խորհրդին անդամակցության 20-ամյակի նստաշրջան: Եվ շատ հաճելի է, որ մենք այս նիստին գնում ենք Ադրբեջանի վերականգնված տարածքային ամբողջականությամբ: Եվ չնայած համավարակին, պատվիրակությունն իրեն բոլորովին այլ կերպ է զգում, մենք գնում ենք գլուխներս բարձր պահած»:
Պատգամավորը նշել է նաև, որ պատվիրակությունը պատրաստ է՝ Լեռնային Ղարաբաղում կյանքի ապագա խաղաղ կառուցվածքի քննարկումներին: