May 17 2018 13:54
Banovsha Shahaliyeva
Views: 50

Բաքվում, ռուսական տեղեկատվական-մշակութային կենտրոնում կայացել է՝ «Պատմական անձնավորություններ» ամսագրի նոր համարի շնորհանդեսը:  Միջոցառումը նվիրված է «Տարվա մարդ» անվանակարգին, որը ամսագրի կողմից տրվում է տարբեր պետությունների պետական, քաղաքական, հասարակական, մշակույթի ու գիտության  գործիչներին: 2016 թվականին «Տարվա մարդ» կոչումը շնորհվել է Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանին: 2017 թվականին  «Տարվա մարդ»  է ճանաչվել  Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:

Դրա հետ կապված, սկսվում է ամսագրի հերթական համարի հրատարակման նախապատրաստությունը, որը նվիրվելու է՝ Պուտինի ներկայիս նախագահական ժամանակաշրջանի գործունեությանը: Դրանից բացի, հայտնվում է, որ հրատարակությունը բարձր է գնահատում ադրբեջանա-ռուսական  փոխհարաբերությունները և դրանում Վլադիմիր Պուտինի դերը: Հաշվի առնելով դա, ամսագրում իրենց արտացոլումն են գտնելու Ռուսաստանի նախագահի Բաքու այցերը և երկրների միջև բոլոր ոլորտներում համագործակցությունը:  Ամսագիրը, որն իր առջև գլխավոր նպատակ է դնում ժողովուրդների հոգևոր արժեքների ու նրանց հասարակական առաջնորդների լուսաբանումը, Բաքվում լույս է տեսնում 2006 թվականից՝ ռուսերեն և ադրբեջաներեն լեզուներով: Անցած 25 տարիներին Ռուսաստանը և Ադրբեջանը համագործակցության մեծ ճանապարհ են անցել: Այդ ժամանակաշրջանում երկրները շատ են մոտեցել միմյանց, Ռուսաստանին և Ադրբեջանին կապում է՝ բազմաթիվ ուղղություններով  ամուր տնտեսական համագործակցությունը, որը տարեցտարի ամրապնդվում է: Ռուսաստանը և Ադրբեջանը միշտ աջակցել են և աջակցում են միմյանց՝ տարբեր հարցերում, իսկ միջազգային գործընթացների վերաբերյալ  երկու նախագահների   տեսակետները շատ բանում համընկնում են:

 

 

 

 


Create Account



Log In Your Account