Apr 16 2018 12:52
Banovsha Shahaliyeva
Views: 86

Մազահիր Փանահովի նախագահությամբ կայացել է Կենտրոնական Ընտրական հանձնաժողովի նիստը, որի ժամանակ  քննարկվել են՝ 2018 թվականի ապրիլի 11-ին  կայացած Ադրբեջանի նախագահական ընտրությունների արդյունքներին և ԿԸՀ կողմից  արձանագրությունների Սահմանադրական դատարան  ներկայացնելու վերաբերյալ հարցեր: ԿԸՀ նախագահ Մազահիր Փանահովը նշել է, որ ապրիլի 11-ին անցկացված ազատ, թափանցիկ և արդար նախագահական ընտրությունները երկրի հասարակական- քաղաքական կյանքում բացառիկ նշանակություն ունեցող պատմական իրադարձություն դարձան: Ընտրությունների բարձր մակարդակով կազմակերպման և անցկացման համար ԿԸՀ և համապատասխան պետական կառույցները հատուկ ուշադրությամբ են վերաբերվել՝   Ընտրական օրենսգրքում նախատեսված խնդիրների և պարտականությունների կատարմանը:

«Ամենագլխավորն  այն է, որ մեր հասարակության բոլոր խավերը մեծ հետաքրքրություն են ներկայացրել ընտրությունների հանդեպ: Իրենց թեկնածությունները գրանցած քաղաքական կուսակցությունների հետ համատեղ ընտրություններին հետևում էին նաև մյուս քաղաքական կուսակցությունները: Սեփական ցանկությամբ ընտրություններին հետևելու համար գրանցվողներ էլ կային:  Այսինքն, այս բոլորը ընտրությունների հանդեպ հասարակության հետաքրքրվածության ցուցանիշն էր: Ուրախալի է, որ ընտրություններին հետևող միջազգային դիտորդների մեծամասնությունը նշել է, որ քվեարկության գործընթացը լավ էր կազմակերպված և բարձր մակարդակով անցկացվեց»,-ասել է Ադրբեջանի ԿԸՀ-ի նախագահ  Մազահիր Փանահովը:

Նշվել է, որ ընտրությունների ժամանակ անհրաժեշտ պայմաններ էին ստեղծվել՝ բոլոր ընտրողների կամքի ազատ արտահայտման համար:  Սահմանափակ  հնարավորություններով մարդիկ օգտվել են շարժական պանդուսներից: Exit Poll-ների արդյունքները համընկնում են  ԿԸՀ պաշտոնական արդյունքների հետ:

Ընդհանուր առմամբ, ընտրությունների կազմակերպման ժամանակ, քվեարկության օրը  և հաջորդ  փուլերում անհրաժեշտ պայմաններ էին ստեղծվել՝ տեղական և արտասահմանցի դիտորդների ու ԶԼՄ-ների ներկայացուցիչների՝ առաքելության ազատ և անարգել  իրականացման համար: Մազահիր Փանահովը նշել է, որ ընտրությունների թափանցիկությունը ապահովելու նպատակով տեսախցիկներ էին տեղադրվել 1000 ընտրատեղամասում, բացի դրանից մարդիկ կարող էին ընտրություններին հետևել առցանցի միջոցով: Նշվել է, որ ընտրատեղամասերի փակվելուց անմիջապես հետո  սկսվել է ձայների հաշվարկման գործընթացը:

 

 

 


Create Account



Log In Your Account