Aug 10 2018 10:30
Banovsha Shahaliyeva
Views: 12

Ավարտվեց «Ծովի գավաթ-2018» մրցույթը: Բաքվում կայացել է՝ «Միջազգային բանակային խաղեր-2018»-ի շրջանակներում անցկացված  ռազմածովային մրցույթի պաշտոնական փակման արարողությունը: Այս տարի «Ծովի գավաթ» մրցույթի մասնակիցներ են դարձել Մերձկասպյան երկրների՝ Ադրբեջանի, Ռուսաստանի, Ղազախստանի և Իրանի թիմերը: Դիտորդի կարգավիճակում մրցույթին մասնակցել են Թուրքիայի, Պակիստանի, Բահրեյնի, Սաուդյան Արաբիայի և ԱՄՆ-ի զինված ուժերի ներկայացուցիչները: Մրցումներն անցկացվել են 3 փուլով և 6 դրվագով: Միջոցառմանը  ելույթ ունեցող «Ծովի գավաթ-2018» մրցույթի կազմկոմիտեի նախագահ, գեներալ-լեյտենանտ  Նազիմ Օսմանովը շնորհավորել է հաղթողներին և ընդգծել է, որ մրցումներն անցկացվել են բարեկամության և բարի դրացիական սկզբունքների հիման վրա: «Ծովի գավաթ-2018» մրցույթը արդեն երկրորդ անգամ  անընդմեջ  անցկացվել է Ադրբեջանի մայրաքաղաքում:  Երկիրը երրորդ անգամ է մասնակցում այդ մրցույթին:

 

 

 


Create Account



Log In Your Account