May 15 2019 11:54
Banovsha Shahaliyeva
Views: 145

«Թույլ տուր քեզ երազել»:  Թել Ավիվում նման նշանաբանի ներքո անցկացվել է «Եվրատեսիլ-2019» միջազգային մրցույթի առաջին կիսաեզրափակիչ փուլը, որի արդյունքում որոշվել են երաժշտական մրցույթի  10 ֆինալիստները: Շոուն բացել է անցյալ տարի  Լիսաբոնի   մրցույթի հաղթող Նետա Բարզիլայը՝ Toy երգով: Առաջին կիսաեզրափակիչ փուլին  մասնակցել են 17 երկրների ներկայացուցիչները, որոնք հանդիսատեսներին  զարմացրել են իրենց վառ համարներով, հագուստներով և դժվար ներկայացումներով: Եզրափակիչ են անցել ընդհամենը 10 երկրներ՝ Հունաստանը, Բելառուսը, Սերբիան, Կիպրոսը, Էստոնիան, Չեխիան, Ավստրալիան, Իսլանդիան, Սան-Մարինոն և Սլովենիան: Երկրորդ կիսաեզրափակիչը կկայանա մայիսի 16-ին: Ադրբեջանի ներկայացուցիչ Չինգիզ Մուստաֆաևը  հանդես կգա 18-րդ  համարի ներքո: «Եվրատեսիլ-2019» միջազգային մրցույթի հաղթողը հայտնի կդառնա՝ մայիսի 18-ին:     


Create Account



Log In Your Account