Jun 11 2019 13:32
Banovsha Shahaliyeva
Views: 281

Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը՝ «Անխախտ եղբայրություն-2019» թուրք-ադրբեջանական մարտական կրակով համատեղ տակտիկական զորավարժություններին հետևելու նպատակով՝  նախօրեին ժամանել է Նախչըվանի Ինքնավար Հանրապետություն: Այնտեղ է ժամանել նաև Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը: Հունիսի 7-ից մեկնարկած զորավարժություններն ավարտվում են հունիսի 11-ին՝ «Ադրբեջանի և Թուրքիայի միջև ռազմական համագործակցության մասին» պայմանագրին համապատասխան: Զորավարժություններում ներգրավվել են Առանձին Համազորային բանակի, ՆԻՀ-ի տարբեր ուժային կառույցների և Թուրքիայի զինված ուժերի ստորաբաժանումներ՝ շուրջ 5 000 մարդ, ավելի քան 200 տանկ և այլ զրահատեխնիկա, մինչև 180 միավոր տարբեր տրամաչափի զենիթահրթիռային կայանքներ, համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և ականանետեր, 21 ինքնաթիռ և ուղղաթիռ, անօդաչու թռչող սարքեր և տարբեր ժամանակակից զինատեսակներ:

Անխախտ եղբայրություն-2019» համատեղ տակտիկական զորավարժությունների հիմնական նպատակն է մշակել շտաբների համատեղ պլաններ, բարձրացնել անձնակազմի պրոֆեսիոնալիզմի մակարդակը և զորքերի համատեղ գործողությունների արդյունավետությունը, փորձի փոխանակումը: 


Create Account



Log In Your Account