Jun 12 2019 12:22
Banovsha Shahaliyeva
Views: 71

Նախչըվանում «Անխախտ եղբայրություն -2019» թուրք-ադրբեջանական մարտական կրակով համատեղ տակտիկական զորավարժություններն ավարտվել են: Վերջին օրը   զորավարժություններին հետևել են՝ Նախչըվանի Ինքնավար Հանրապետության Գերագույն Մեջլիսի նախագահ Վասիֆ Թալըբովը, պաշտոնական այցով Նախչըվանում գտնվող Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը, Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը: Առանձին համազորային բանակի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Քերեմ Մուստաֆաևը զեկուցել է զորավարժություններին պատրաստ լինելու մասին: 

Կառավարման կետում ներկայացվել է տակտիկական զորավարժությունների գործողությունների պլանը: Նշվել է, որ «Անխախտ եղբայրություն-2019» համատեղ տակտիկական զորավարժությունների հիմնական նպատակն է մշակել շտաբների համատեղ պլաններ, բարձրացնել անձնակազմի պրոֆեսիոնալիզմի մակարդակը և զորքերի համատեղ գործողությունների արդյունավետությունը, փորձի փոխանակումը: 

«Նույն մոր երկու որդիներ հանդիսացող Ադրբեջանը և Թուրքիան մեկ չինարի ճյուղերի պես սնվում են նույն արմատներից և  նույն բնից: Մենք երբեք դա չենք մոռանա և միշտ կպաշտպանենք այս ծառը:  Ինչպես ասել է Մեծ Աթաթուրքը՝ Ադրբեջանի ցավը մեր ցավն է, Ադրբեջանի ուրախությունը մեր ուրախությունն է: Եղբայր երկրներ Թուրքիան և Ադրբեջանը  պատրաստ են պայքարել ցանկացած սպառնալիքի ու վտանգի դեմ»,-ասել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը: 

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հայտնել է,  որ Թուրքիայի զինված ուժերը աշխարհի ամենաուժեղ բանակներից մեկն է: Եղբայր երկրի հետ ունեցած  մեր ազգային կապերը մեծ հնարավորություններ են բացում բանակաշինության ոլորտում համագործակցության համար: Նախարարը  նշել է, որ համատեղ զորավարժությունները մեկ անգամ ևս ողջ աշխարհին ցուցադրեցին, որ մեր զինված ուժերը ի զորու են կատարել  ցանկացած առաջադրանք: Ադրբեջանի և Թուրքիայի պաշտպանության նախարարները Քենգերլիի շրջանի Գըվրագ ավանում տեղակայված զորամասում մասնակցել են սպաների և ենթասպաների ընտանիքների համար կառուցված նոր բնակելի շենքի բացմանը:

 


Create Account



Log In Your Account