Jun 24 2019 12:30
Banovsha Shahaliyeva
Views: 325

Մինսկում շարունակվում են II Եվրոպական խաղերը: Ադրբեջանը մրցումներում ներկայացվել է ավելի քան 80 մարզիկներով: Հունիսի 24-ի կեսօրվա դրությամբ Ադրբեջանի հավաքականը նվաճել է 8 մեդալ՝ 4 արծաթե և 4 բրոնզե: Երկու մեդալ նվաճել են ադրբեջանցի ձյուդոիստներ՝ Ռուստամ Օրուջովը և Հիդայեթ Հեյդարովը, ովքեր համապատասխանաբար զբաղեցրել են  երկրորդ և երրորդ հորիզոնականները: Եւս 3 մեդալ՝ մեկ արծաթ և 2 բրոնզ նվաճել են  սամբիստներ Աղասիֆ Սամեդովը, Մեհման Խալիլովը և Էմիլ Հասանովը: Աբդուլլա Ալ-Մեշայիհի - Ռուհիդիլ Գուրբանլը ակրոբատների զույգը  դարձել է արծաթե մեդալակիր:

II Եվրոպական խաղերը կշարունակվեն մինչև հունիսի 30-ը: Մրցումների ժամանակ մեդալների համար պայքարում են աշխարհի 50 երկրների ներկայացուցիչներ: Ընդհանուր առմամբ, Եվրոպական խաղերում կխաղարկվի մեդալների 200 հավաքածու՝ 23 մարզաձևում: Հիշեցնենք, որ Առաջին Եվրոպական խաղերն անցկացվել էին 2015 թվականի հունիսի 12-ից մինչև 28-ը: Ադրբեջանը կարողացավ բարձր մակարդակով կազմակերպել այդ միջազգային հեղինակավոր սպորտային միջոցառումը:

Ադրբեջանի ազգային հավաքականը «Բաքու 2015» խաղերում թիմային հաշվարկով զբաղեցրեց երկրորդ տեղը ՝ նվաճելով 56 մեդալ՝ 21 ոսկի, 15 արծաթ և 20՝ բրոնզ: 


Create Account



Log In Your Account