Հարակից նյութեր
«Ծովի գավաթ-2019» մրցույթին մասնակցող երկրների ռազմական նավատորմի նավաստիները «Հրետանային կրակի մրցումներ» փուլի շրջանակներում, որը անցկացվում է Կասպից ծովում գտնվող ռազմածովային պոլիգոնում, կատարել են «Հրետանային կրակ՝ լողացող ականների վրա» դրվագը: Այս փուլում թիմերը 200 մետր հեռավորությունից հաջողությամբ կատարել են լողացող ականի ոչնչացման առաջադրանքը:
Միջազգային մրցավարների բրիգադը գնահատել է թիմերի գործողությունները: Առաջին տեղը գրավել են Ադրբեջանի և Ռուսաստանի թիմերը, որոնք հավաքել են 40-ական միավոր, Ղազախստանի թիմը 36 միավորով զբաղեցրել է 2րդ հորիզոնականը, իսկ Իրանի թիմը գրավել է 3-րդ տեղը: