Aug 14 2019 11:20
Banovsha Shahaliyeva
Views: 23

Բաքվում շարունակվում է հինգերորդ «Միջազգային բանակային խաղեր-2019»-ի շրջանակներում անցկացվող «Ծովի գավաթ» մրցույթը: Կասպից ծովի ադրբեջանական հատվածում ռազմական նավաստիները ցուցադրել են օդային թիրախների վրա  կրակելու հմտությունը: Ադրբեջանի ռազմական նավաստիները կրկին լավագույն արդյունք են ցուցադրել՝ «Ծովի գավաթ- 2019» մրցույթի՝ «հրետանային կրակ» դրվագում: Օդային թիրախը  խոցել հաջողվել է միայն նրանց:  Երկրորդ տեղը գրավել է  Ռուսաստանի ռազմածովային նավատորմի «Մախաչկալա» փոքր հրետանային նավի անձնակազմը:

«Մեր առջև 500 մետր հեռավորության վրա օդային թիրախը խփելու առաջադրանք էր դրված, որի ժամանակ օգտագործվել է  600 արկ: Սա  ԱԿ-36-ն է, շատ հուսալի  զենք է»,-ասել է «Մախաչկալա» նավի անձնակազմի անդամ Ռիզվան Մուրզահմեդովը:  

Յուրաքանչյուր առաջադրանք կատարելուց առաջ մրցույթի  մրցավարները ուշադրությամբ զննում են զինամթերքը: Միայն ստուգումից  հետո կարելի է  գործի անցնել: Ծովի գավաթ մրցույթի այս դրվագն այնքան էլ հեշտ չէ, ինչպես թվում է  առաջին հայացքից: Խանգարում է նաև քամին, որը փոխում է  օդային թիրախի տեղը: Բացի դրանից  հաշվի է առնվում նաև ծախսված ժամանակը, որը նույնպես մեծ դեր է խաղում միավորների  հավաքման հարցում: Այսպիսով, մրցույթի տվյալ դրվագի կատարման ժամանակ ղազախստանցի նավաստիները  ցուցադրել են երրորդ արդյունք, իսկ  Իրանի թիմը զբաղեցրել է չորրորդ հորիզոնականը:  

Նավի արդիականացում, տեխնիկայի բարելավում և անձնակազմի մարտական պատրաստվածության մակարդակի բարձրացում:«Ծովի գավաթ» մրցույթի  յուրաքանչյուր թիմի առջև դրված էին հենց այս առաջադրանքները: Մրցույթի յուրաքանչյուր մասնակից ձգտում է արժանանալ հաղթողի կոչմանը: Սակայն  նրանք միևնույն ժամանակ նշում են, որ  մրցումների հիմքում առաջին հերթին դրված է  խաղաղությունն ու համաձայնությունը: Եվ Կասպից ծովն իրավմամբ կարելի է անվանել բարեկամության ծով:


Create Account



Log In Your Account