Aug 15 2019 12:09
Banovsha Shahaliyeva
Views: 61

«Ծովի գավաթ-2019» մրցումները անցկացվել են 10 օրերի ընթացքում, որին մասնակցել են Ադրբեջանի, Ռուսաստանի, Ղազախստանի և Իրանի թիմերը:

«Մրցումների վերջին օրը՝ Ադրբեջանի,  Ռուսաստանի, Ղազախստանի և Իրանի նավերի անձնակազմերի առջև  դրված էր՝ «Ծովի գավաթ» մրցույթի վերջին առաջադրանքը, որն անցկացվում է Կասպից ծովի ադրբեջանական հատվածում՝ 5-րդ միջազգային բանակային խաղերի շրջանակներում: «Ծովային պատրաստություն» դրվագը մրցումների ամենաբարդ փուլերից մեկն է: Դրա «Խարիսխ գցել» կոչվող տարրը հատուկ ուշադրություն և հմտություն է պահանջում»,-ասել է լրագրող Մեհրիբան Կասումովան:

Ըստ վիճակահանության՝ նախ առաջադրանքը  կատարել է   Ռուսաստանի ռազմածովային նավատորմի «Մախաչկալա» փոքր հրետանային նավի անձնակազմը: Ինչպես և նախորդ տարիների մրցումների ժամանակ՝ նրանք գերազանց արդյունք են ցույց տվել՝ առաջադրանքը կատարելով 7 րոպե 27 վայրկյանում: 

«Տվյալ առաջադրանքը կատարելը բավականին դժվար է, որին մասնակցում են անձնակազմի շատ անդամներ: Դա և' նավի շտուրմանի, և' նավի հրամանատարի, և մեքենագետների և  անձնակազմի այլ անդամների աշխատանքն է: Նախապատրաստության  ընթացքում հաշվարկվում է անձնակազմի գործողությունների յուրաքանչյուր վայրկյանը»,-ասել է «Մախաչկալա» փոքր հրետանային նավի երրորդ կարգի կապիտան Սվյատոսլավ Սերովը:

Երկրորդը իր պատրաստվածությունն է  ցուցադրել  Ադրբեջանի ռազմածովային ուժերի G-124 նավի անձնակազմը: Ադրբեջանցի նավաստիները ցույց են տվել 9 րոպե 15 վայրկյան արդյունք:  

«Այս փուլում ամենակարևորը անձնակազմի համախմբվածությունը,    հրամանատարի և մյուս անդամների վարժվածությունն է: Արդեն վստահաբար կարելի է ասել, որ ադրբեջանական նավը, ընդհանուր առմամբ, լավագույն արդյունք  ցուցադրեց և «Ծովի գավաթ-2019» մրցույթի արդյունքների համաձայն մեր թիմը կգրավի առաջին տեղը»,-ասել է ԱՀ ՌԾՈՒ-ի վերջրյա նավերի բրիգադի հրամանատար Թեյմուր Մուրշուդովը:

«2018 թվականին Ադրբեջանում անցկացված՝ «Ծովի գավաթ» մրցումների ժամանակ, ես մասնակցել եմ «ծովային պատրաստություն» փուլին: Այն ժամանակ ես չկարողացա պարանը նետել տակառի վրա: Ես առանց վարանելու նետվեցի ծովը, վերցրեցի պարանը և ամրացրեցի այն:  Դրա շնորհիվ մենք կարողացանք լավ արդյունք ցույց տալ»,-նշել է Ադրբեջանի ՌԾՈՒ G-124 նավի օպերատոր Յասին Մամեդովը:

Այսպիսով, ծովի գավաթ մրցույթի  վերջին փուլի արդյունքները հետևյալն են. 40 միավորով  առաջին տեղում Ռուսաստանն է,  38 միավոր հավաքած  Ադրբեջանը երկրորդ հորիզոնականում է, երրորդ տեղին արժանացել է Իրանի թիմը, որն իր ակտիվում ունի 36 միավոր,  իսկ չորրորդ հորիզոնականում Ղազախստանի «Մանգիստաու» հրթիռահրետանային նավի անձնակազմն է՝ 14 միավորով: Ինչ վերաբերում է ողջ մրցույթի նախնական արդյունքներին, ապա Ադրբեջանը կդառնա մրցույթի հաղթողը,   որին կհաջորդեն  Ռուսաստանը, Ղազախստանը և Իրանը: Մրցավարների վերջնական որոշումից հետո,  կկայանա ամփոփիչ  մամուլի ասուլիսը և «Ծովի գավաթ-2019» մրցույթի  փակման արարողությունը:  


Create Account



Log In Your Account