Aug 15 2019 15:57
Banovsha Shahaliyeva
Views: 287

Արդեն երրորդ անգամ «Ծովի  գավաթ-2019»-ը անցկացվել է Ադրբեջանում: Մրցումները բարդ ու լարված էին  և ուղեկցվել են  բազմաթիվ բանավեճերով: Սակայն, չնայած դրան, հաղթել է բարեկամությունը: Այսպես է միջազգային մրցույթի արդյունքները ամփոփել՝ Ադրբեջանի հավաքականի ղեկավար, Ադրբեջանի Ռազմածովային ուժերի հրամանատարի տեղակալ Սուբհան Բեքիրովը: Մրցույթի վերջնական արդյունքները հայտարարվել են մամուլի ասուլիսում:

«Ադրբեջանը 212 միավորով գրավել է առաջին տեղը: Երկրորդ տեղում Ռուսաստանն է՝ 186 միավոր, երրորդ տեղը՝ 142 միավորով գրավել  է  Ղազախստանը: Քառյակը եզրափակել է  Իրանը՝ 136 միավոր: Այս արդյունքները ևս մեկ անգամ ցույց տվեցին բարձր վարպետություն, մեր նավի անձնակազմի, մեր ռազմական նավաստիների մարտունակությունը»,-ասել է ադրբեջանական պատվիրակության ղեկավար Սուբհան Բեքիրովը:

«Իհարկե,  պետք է մի քանի խոսք ասեմ մեր հաղթողի մասին: Դա Ադրբեջանի հավաքականի անձնակազմն է ՝ G-124 նավը, որը ցույց տվեց ողջ անձնակազմի բարձր պրոֆեսիոնալիզմ, ծովային պատրաստվածության բարձր դաս: Ես ուզում եմ շնորհավորել նավի անձնակազմին, և ուզում եմ ընդհանուր առմամբ  շնորհավորել բոլոր ադրբեջանցիներին՝ այս արժանի աշխատանքի և, իմ կարծիքով, կարևոր հաղթանակի առթիվ»,-ասել է ռուսական պատվիրակության ղեկավար Սերգեյ Եկիմովը:

Տասը օրվա ընթացքում Ադրբեջանի, Ռուսաստանի, Ղազախստանի և Իրանի հավաքականները մրցել են մրցույթի տարբեր փուլերում: Դա փրկարարական պատրաստվածությունն էր, նավի գոյատևման համար  պայքարը, հրետանային հրաձգություն և ծովային պատրաստվածություն: Փաստորեն բոլոր դրվագներում լավագույն արդյունք է ցույց տվել  ադրբեջանական նավի անձնակազմը: Այսպիսով, հյուրընկալող կողմի հաղթանակը անվերապահ էր,  իսկ հաջողության պարգևը դարձան՝ միջազգային խաղերի վաստակավոր գավաթը և հավաստագիրը:


Create Account



Log In Your Account