Dec 16 2019 11:31
Banovsha Shahaliyeva
Views: 357

«Ձմեռ» փառատոնը տարեցտարի դառնում է ավելի բազմակողմանի և գունագեղ: Բաքվում կայացած 3-րդ մանկական երաժշտական փառատոնի կազմակերպիչները պատրաստել են վառ շոու, ձգտելով այն դարձնել ավելի հետաքրքիր, քան նախորդները:  Փառատոնին մասնակցել են 8-ից 16 տարեկան երեխաներ: 5 ամսվա ընթացքում տասնյակ վոկալիստներ ուղարկել են տեսահոլովակներ, որտեղ ցուցադրել են իրենց վոկալային ընդունակությունները: Կազմակերպչական կոմիտեն ընտրել է լավագույնները:   

«Ամեն ինչ հոյակապ է, շատ գեղեցիկ քաղաք է: Ինձ շատ դուր եկավ: Շատ լավատեսորեն եմ տրամադրված»,-ասել է փառատոնի մասնակից (ՈՒկրաինա) Վարվարա Կոշեվայան:

«Կարծում եմ, որ յուրաքանչյուր հանդես եկող կդրսևորի ընդունակությունների առավելագույնը: Իսկ ինչ վերաբերում է քաղաքին, ապա այն գերազանցեց սպասելիքներս»,-նշել է փառատոնի մասնակից Շագուան Քրոուն:

«Շատ եմ հուզվում: Հուսով եմ, որ համերգը լավ կանցնի: Հաջողություն եմ մաղթում բոլորին»,-ասել է փառատոնի մասնակից Լեյլի Մամեդլին: 

Երիտասարդ վոկալիստները սերտորեն համագործակցել են ադրբեջանցի հայտնի արտիստների հետ, նրանցից սովորելով կատարման նուրբ արվեստը:   


Create Account



Log In Your Account