Jan 23 2020 13:10
Banovsha Shahaliyeva
Views: 297

ԵՎՐՈ-2020 Ֆուտբոլի առաջնության խմբային  փուլի  վիճակահանությունից հետո հայտնի դարձավ А խմբի Բաքվում կայանալիք խաղերի մասին: Արդյունքում, Բաքուն կհյուրընկալի Թուրքիա-Ուելս, Թուրքիա-Շվեյցարիա և Ուելս- Շվեյցարիա խաղերը: Ադրբեջանի մայրաքաղաքում կանցկացվի  նաև  քառորդ եզրափակչի մեկ խաղ:

«Նախագահ Իլհամ Ալիևի վարած  կայուն քաղաքականությունը հնարավորություն տվեց զարգացնել բոլոր ոլորտները: Մեր երկրի մայրաքաղաքում Եվրոպայի առաջնության խմբային փուլի և քառորդ եզրափակչի խաղերի անցկացնելը դրա  վառ ապացույցն է:  Ադրբեջանում անցկացվող ամենաբարձր մակարդակի մրցումների ժամանակ, ինչպիսիք են՝ Աշխարհի և  Եվրոպայի առաջնություններըԻսլամական և Եվրոպական խաղերը, «Ֆորմուլա 1»-ը, նկատի է առնվում  փորձը, պրոֆեսիոնալիզմը, կայունությունը, անվտանգությունը, հյուրընկալությունը, ինչը Բաքվին հնարավորություն տվեց առաջ անցնել   ԵՎՐՈ-2020 առաջնության  խաղերի անցկացման երկրների ընտրության  թեկնածուներից»,-ասել է մարզչական կոմիտեի ղեկավար, ԱՖՖԱ-ի գործադիր կոմիտեի անդամ Վագիֆ Սադըխովը:  

Հաշվի առնելով, որ ԵՎՐՈ-2020-ի երեք խմբային հանդիպումներից երկուսում՝ Բաքվի օլիմպիական մարզադաշտում Թուրքիայի հավաքականը կհանդիպի Շվեյցարիայի և Ուելսի հավաքականների  հետ, Թուրքիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Շենոլ Գյունեշը նշել է, որ   այդ հանդիպումները նրանց  համար կլինեն, որպես հարազատ մարզադաշտում  անցկացվող խաղեր: Բաքու կատարած այցի ժամանակ,  Շենոլ Գյունեշը, Օլիմպիական մարզադաշտի հետ միասին  եղել է  նաև Թոֆիգ Բահրամովի անվան, «Բակսել Արենա» և «Դալղա Արենա» մարզադաշտերում:  Մարզիչը  պլանավորում է ևս մեկ  անգամ այցելել   Բաքու:

«Թուրքիայի ազգային հավաքականի մասնակցությունը մեր երկրում կայանալիք խաղերին՝ առանձնահատուկ երանգ է տալիս, որտեղ եղբայրական երկրներ հանդիսացող Ադրբեջանի և Թուրքիայի երկրպագուները   միասին կհետևեն խաղերին, ինչը կնպաստի   թուրք ֆուտբոլիստների հաջող հանդես գալուն: Մեր երկրում նման մակարդակի մրցումների  անցկացումն  անշուշտ ազդակ կհաղորդի    ֆուտբոլի զարգացմանը»,-ասել է մարզչական կոմիտեի ղեկավար, ԱՖՖԱ-ի գործադիր կոմիտեի անդամ Վագիֆ Սադըխովը:

Արդեն հայտնի է դարձել, որ ՈՒԵՖԱ-ն առաջ է անցել ԵՎՐՈ-2020 Ֆուտբոլի առաջնության խմբային  փուլի խաղերի ցուցադրմանը պատասխանատու պրոդյուսերներից: Բաքվի խումբը  կղեկավարի  Օսկար Լագո Դոմինգեսը, ով նախկինում պատասխանատու էր 2010 և 2019 թվականներին Չեմպիոնների լիգայի եզրափակչի ցուցադրման և Լիբերտադորեսի գավաթի խաղարկության վերջին եզրափակչի համար:


Create Account



Log In Your Account