Feb 09 2020 12:37
Banovsha Shahaliyeva
Views: 340

Միլլի Մեջլիսի ընտրություններին հետևելու համար գրանցվել  է շուրջ 78 հազար տեղական դիտորդ: Քվեարկության գործընթացին հետևում է նաև 883 միջազգային դիտորդ, որոնք ներկայացնում են 59 միջազգային կազմակերպություններ և 58 երկրներ: Միջազգային դիտորդների շարքում է նաև ԱՊՀ երկրների Միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի դիտորդական առաքելությունը: Առաքելության անդամները մեկնաբանել են ընտրությունների ընթացքը:

«Մենք գիտենք, որ այսօր՝ Ադրբեջանի քաղաքական կյանքում, ադրբեջանական հասարակության զարգացման գործում շատ կարևոր օր է: Մենք տեսնում ենք, որ ընտրությունները մեծ հետաքրքրություն են առաջացրել ոչ միայն երկրի ներսում, այլև նրա սահմաններից դուրս: Պատահական չէ, որ ընտրություններին հետևում են ավելի քան 800 միջազգային դիտորդներ: Նրանցից ավելի քան 250-ը ներկայացնում են ԱՊՀ պետությունները: Մենք վաղ առավոտվանից այստեղ ենք և հետևում ենք բոլոր գործընթացներին: Մենք անկեղծորեն ցանկանում ենք, որ Ադրբեջանի ժողովուրդը ակտիվություն ցուցաբերի  նոր խորհրդարանի ձևավորման գործում: Դա կնպաստի երկրում բարեփոխումների արագացմանը»,-ասել է ԱՊՀ դիտորդական առաքելության համակարգող Սոդիգ Սաֆոևը: 

«Արդեն երկար ժամանակ է դիտորդական առաքելություն ենք իրականացնում այստեղ: Մենք ուսումնասիրել ենք օրենսդրությունից բխող հարցերը, հետևել ենք պատգամավորների թեկնածուների քարոզարշավին: Այցելում ենք  ընտրատեղամասեր և առայժմ որևէ թերություն չենք բացահայտել: Իսկ այսօր երեկոյան կամփոփենք վերջնական արդյունքը»,-ասել է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի գլխավոր քարտուղար Դմիտրի Կոբիտսկին:


Create Account



Log In Your Account