Mar 21 2020 12:29
Banovsha Shahaliyeva
Views: 343

«Եվրատեսիլի» կազմակերպիչները որոշել են, որ երգի միջազգային մրցույթի մասնակիցները պետք է նոր երգով հանդես գան հաջորդ տարի: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին: Ավելի վաղ «Եվրատեսիլի» կազմակերպիչները հայտնել էին, որ այս տարի Ռոտերդամում անցկացվելիք մրցույթը կորոնավիրուսի պատճառով հետաձգվում է:  

«Հաշվի առնելով «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթի օրենքները, այս տարի ներկայացված երգը չի կարող մասնակցել հաջորդ տարվա մրցույթին: Որոշում է կայացվել, որ մասնակիցները պետք է ներկայանան նոր երգերով»,- գրված է հայտարարությունում:

Կազմակերպիչներն ընդգծել են, որ յուրաքանչյուր երկիր ինքը որոշում կկայացնի իր մասնակցի ընտրության հարցում:

«Յուրաքանչյուր հեռարձակող երկիր ինքը կարող է որոշել, ուղարկել նույն մասնակցի՞ն, թե նոր մասնակից ընտրել»,- հավելել են նրանք:

Մինչդեռ Ադրբեջանը հայտարարել է 2021 թվականին «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթում երկիրը ներկայացնող մասնակից անունը:  2021 թվականին Ադրբեջանը կներկայացնի 2020 թվականի ընտրական փուլի հաղթող Սամիրա Էֆենդին: Նա պետք է հանդես գար Cleopatra երգով: Կոմպոզիցիայի հեղինակներն են Ալլան Ռոյ Սքոթը, Սարա Լեյքը և Լյուք Վան Բիրսը:


Create Account



Log In Your Account