Feb 18 2021 12:14
Banovsha Shahaliyeva
Views: 282
Պակիստանում ավարտվել են «Աման-2021» ռազմածովային զորավարժությունները: Բազմազգ զորավարժություններին մասնակցել են 45 երկրներ: Որպես դիտորդ, զորավարժություններին մասնակցել են Ադրբեջանի ռազմական նավաստիները: Զորավարժությունների շրջանակներում մասնակից երկրների նավերի անձնակազմերը մշակել են՝ գերարագ փոքր թիրախներից գրոհները հետ մղելու վերաբերյալ փոխազդեցության հարցեր, անցկացրել են համատեղ մանևրելու վարժանքներ՝ քայլերթերի հրամանների ձևավորմամբ: Նրանք նաև կատարել են գործողություններ մատակարարման նավից բեռներ ստանալու ուղղությամբ և մշակել են՝ ծովահենության դեմ հակազդեցության վարժանքներ՝ նավային հրետանային սպառազինության տարբեր համալիրներից հրաձգության միջոցով: Բացի այդ, զորավարժություններին ներգրավվել է ծովային ավիացիան: «Աման-2021» յոթերորդ զորավարժություններն անցկացվել են Կարաչի նավահանգստային քաղաքի տարածքում՝ փետրվարի 11-ից 16-ը: Բացի ռազմական վարժանքներից, անցկացվել են մասնագիտացված սեմինարներ, բանավեճեր և միջազգային հանդիպումներ, որոնց շրջանակներում մասնակից երկրների ռազմական մասնագետները փորձի փոխանակում են անցկացրել՝ ծովահենության, ահաբեկչության, մաքսանենգության և մարդկանց վաճառքի, ինչպես նաև որոնողափրկարարական գործողությունների դեմ պայքարի հարցերի վերաբերյալ: «Այս զորավարժությունները խորհրդանշում են բազմամշակութայնությունը, ծովում ջանքերի համադրումը: Դրանք ուղղված են անվտանգության ամրապնդմանը, ահաբեկչության և ծայրահեղականության դեմ պայքարին: Եվ այս իմաստով, ինչպես զորավարժությունների փակման արարողությանը ընդգծեց՝ Պակիստանի նախագահ Արիֆ Ալվին, շատ կարևոր է, որ մասնակից երկրները համախմբեն իրենց ջանքերը: Մշակելով համատեղ խնդիրների կատարումը՝ երկրները բարձրացնում են իրենց մարտական պատրաստվածությունը և այդպիսով ապահովում տարածաշրջանի կայունությունն ու անվտանգությունը»,-ասել է Իսլամաբադի համալսարանի պրոֆեսոր Մահմուդ ՈՒԼ-Հասան Խան:

Create Account



Log In Your Account