Oct 25 2019 12:27
Banovsha Shahaliyeva
Views: 371

Եվրոպայի լիգայի խմբային փուլի երրորդ տուրի շրջանակներում՝  Բաքվի Թոֆիկ Բահրամովի անվան հանրապետական մարզադաշտում ադրբեջանական «Ղարաբաղ»-ը հյուրընկալել էր Կիպրոսի ԱՊՈԵԼ ֆուտբոլային ակումբին: Խաղն ավարտվեց ոչ-ոքի՝ 2:2 հաշվով: 13-րդ րոպեին խաղի հաշիվը բացեց «Ղարաբաղի» կիսապաշտպան Դանի Քինտանան: 29-րդ  րոպեին հյուրերը վերականգնեցին  հաշվի հավասարակշռությունը: Առաջին խաղակեսի վերջին րոպեներին հյուրերը խփեցին երկրորդ գնդակը: Իսկ երկրորդ խաղակեսում՝ խաղի 58-րդ րոպեին, աղդամցիները հավասարեցրեցին խաղի հաշիվը: 

Այսպիսով, Երեք հանդիպումից հետո 4 միավոր հավաքած  «Ղարաբաղը» A խմբում զբաղեցնում է երկրորդ տեղը, իսկ Բաքվում իր առաջին միավորը վաստակած ԱՊՈԵԼ-ը եզրափակում է մրցաշարային աղյուսակը: Իսպանական «Սևիլիան» 6 միավորով գլխավորում է աղյուսակը,   իսկ երրորդ տեղում 3 միավոր հավաքած Լյուքսեմբուրգի Դյուդելանջ  թիմն է:    


Create Account



Log In Your Account