Nov 12 2019 11:13
Banovsha Shahaliyeva
Views: 313

Ադրբեջանի անկախություն ձեռք բերելուց հետո, նոր Սահմանադրություն պատրաստելու անհրաժեշտություն առաջացավ: 1995 թվականի նոյեմբերի 12-ին կայացած՝ համաժողովրդական ​​հանրաքվեով ընդունվեց անկախ Ադրբեջանի առաջին Սահմանադրությունը: Սահմանադրության օրը սահմանելու որոշումը ընդունվել է 1996 թվականի փետրվարի 6-ին՝ համազգային առաջնորդ Հեյդար Ալիևի կողմից: Եթե ​​հաշվենք անցյալ դարից, ապա 1918 թվականից սկսած, Ադրբեջանի պատմության մեջ առկա  է 4 սահմանադրություն: Նրանցից  մի քանիսը ընդունվել են այն ժամանակաշրջանում, երբ երկիրը գտնվում էր Խորհրդային Միության կազմում:

«Այդ սահմանադրությունները կրում էին ձևական բնույթ: Սահմանադրությունն ընդհանուր առմամբ սահմանում է պետության իրավական, քաղաքական և տնտեսական հիմքերը: Այս փաստաթուղթը իր մեջ ներառում է ինչպես պետության անցյալը, այնպես էլ ապագան: Սա մի հարթակ է, որը որոշում է երկրի առաջընթացը և կայունությունը: Այս առումով, Ադրբեջանի սահմանադրությունն իր մեջ ներառում է բոլոր դրական և հիմնարար կողմերը, աշխարհի բոլոր ժամանակակից սահմանադրությունների որակյալ կողմերը»,-ասել է Սահմանադրային հետազոտությունների հիմնադրամի նախագահ Ալիմամեդ Նուրիևը:

Ադրբեջանի Հանրապետության Սահմանադրության բարձրագույն նպատակը՝ մարդու ազատությունների և իրավունքների ապահովումն է: Ադրբեջանի Սահմանադրությունը ներառում է ազատ, անկախ պետության բոլոր ժողովրդավարական սկզբունքները:

Սահմանադրության փոփոխությունները բնական և անհրաժեշտ գործընթաց են, որոնք տեղի են ունենում ժամանակի և գլոբալ զարգացման մեջ: Դրա ապացույցն է հանդիսանում՝ 2016 թվականին ժողովրդական հանրաքվեի միջոցով Ադրբեջանի Սահմանադրության մեջ կատարված վերջին փոփոխությունները:

Պատահական չէ, որ Ադրբեջանի Հանրապետության նախագահը, ստանձնելով պաշտոնը, երդվում է՝ աջ ձեռքը դնելով Ղուրանի և Սահմանադրության վրա: Թերևս սա է այս փաստաթղթի բարձրագույն դերի ամենագլխավոր ցուցանիշը:


Create Account



Log In Your Account