May 17 2018 14:14
Banovsha Shahaliyeva
Views: 135

Ստամբուլում կայացել է խոսնակների գագաթնաժողովը, որը  նվիրված է Սևծովյան տնտեսական համագործակցության  կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի  25-ամյակին:  Գագաթնաժողովին մասնակցել է՝ Ադրբեջանի Միլլի Մեջլիսի խոսնակ Օկտայ Ասադովի գլխավորած պատվիրակությունը: Ընդգծելով, որ Ադրբեջանը՝ Սևծովյան տնտեսական համագործակցության  կազմակերպության և  Խորհրդարանական վեհաժողովի շրջանակներում մեծ նշանակություն է տալիս գործընկերային հարաբերությունների խորացմանը,  Օկտայ Ասադովը նշել է, որ մեր երկրների համատեղ ջանքերով իրականացվող անդրազգային տնտեսական նախագծերը պայմաններ են ստեղծում՝ տարածաշրջանի հարուստ բնական պաշարների,  տրանսպորտային հնարավորությունների և մտավոր ներուժի   ռացիոնալ օգտագործման համար, նոր ուղիներ են բացում    մեր երկրների մի շարք ընդհանուր խնդիրների լուծման համար: Կազմակերպության երեք անդամ երկրների՝ Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի մասնակցությամբ տարածաշրջանում մի շարք անդրազգային նախագծեր են իրականացվել, իսկ որոշ նախագծեր գտնվում են իրագործման փուլում:

Հիմնական արտահանող  հանդիսացող՝ Բաքու-Թբիլիսի-Ջեյհան  նավթատարի և Բաքու-Թբիլիսի-Էրզուրում  գազատարի միջոցով Կասպից ծովի ածխաջրածնային պաշարները  մատակարարվում են համաշխարհային շուկաներ: Ադրբեջանի էներգետիկ ներուժն  աշխարհին ներկայացնելուն  ուղղված մյուս խոշոր նախագծերը, Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգիծը, տարածաշրջանի տարանցիկ ներուժի զարգացման նպատակով իրականացվող մյուս միջազգային տրանսպորտային նախագծերն ուղղված են ժողովրդի բարեկեցիկ ապագայի  ապահովմանը: Այս բոլորն ապացույց են այն բանի, որ տարածաշրջանի դինամիկ զարգացման համար կան  բոլոր հնարավորությունները:  Սակայն ցավոք, մի շարք հակամարտությունների առկայությունը մեծ խոչընդոտ է հանդիսանում տարածաշրջանի զարգացման համար: Ղարաբաղյան հակամարտության  չկարգավորված լինելը, որին մենք ներգրավվել ենք մեր կամքին հակառակ,  ոչ միայն արգելակում է մեր երկրի զարգացմանը, այլև լուրջ վտանգ է ներկայացնում տարածաշրջանի և ողջ աշխարհի խաղաղության և կայունության համար,-նշել է Օկտայ Ասադովը: Կազմակերպության 25-ամյակին նվիրված  միջոցառմանը համատեղ հայտարարություն է ընդունվել:

 


Create Account



Log In Your Account