Sep 17 2019 16:32
Banovsha Shahaliyeva
Views: 302

Բաքվում կազմակերպված գիտաժողովում քննարկվել են քառորդ դար սրանից առաջ ստորագրված «Դարի պայմանագրի» ստեղծած հնարավորությունները և հեռանկարները, ինչպես նաև տարածաշրջանային էներգետիկ նախագծերի զարգացումը: Միջոցառմանը մասնակցել են մի շարք միջազգային փորձագետներ, դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ, պաշտոնական անձիք:  

«Ադրբեջանը հուսալի գործընկեր է միջազգային էներգետիկ շուկայում: Ադրբեջանը դա միջազգային գործընկերներին ցուցադրել է դեռ 1994 թվականին, երբ ստորագրվեց «Դարի պայմանագիրը»: Այդ պայմանագրի ստորագրմամբ սկսվեց նոր նավթային դարաշրջան, որից առաջին հերթին օգուտ քաղեց Ադրբեջանը և ադրբեջանական ժողովուրդը: Ադրբեջանի հաջող էներգետիկ ռազմավարությունը հիմք դարձավ երկրի բարգավաճման, տնտեսության զարգացման համար, իր ավանդը ներդրեց տարածաշրջանային և միջազգային հարթությունում էներգետիկ անվտանգության ապահովման գործում»,-ասել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի աշխատակից Հիքմեթ Հաջիևը:    

1994 թվականի սեպտեմբերի 20-ին 11 օտարերկրյա ընկերություններից կազմված կոնսորցիումի և Ադրբեջանի միջև ստորագրված պայմանագիրը ենթադրում էր  Ազերի, Չիրագ և Գյունեշլի հանքավայրերի համատեղ մշակում:


Create Account



Log In Your Account