1994 թվականը պատմական տարի էր Ադրբեջանի համար: 25 տարի սրանից առաջ պատմական փաստաթուղթ ստորագրվեց Ադրբեջանի Պետական նավթային ընկերության և օտարերկրյա 11 նավթային ընկերությունների միջև: Պայմանագրի ժամկետը կազմում է 30 տարի: Այսօր Ադրբեջանի եկամուտները հանքավայրերի բլոկի մշակումից գերազանցում է 140 միլիարդ դոլարը: Ստորագրված նոր պայմանագրի շրջանակներում արդյունահանված նավթի ծավալները գերազանցելու են 500 մլն տոննան: Ադրբեջանում Միացյալ Նահանգների նախկին դեսպան Մեթյու Բրայզայի խոսքով, այդ պայմանագրով դրվեց Ադրբեջանի տնտեսության զարգացման հիմքը:
«Առաջին հերթին, տնտեսական տեսակետից այդ պայմանագիրը նպաստեց երկրի տնտեսության առաջընթացին: Բոլոր Արևմտյան երկրները, կոպիտ ասած՝ չէին հավատում, որ Ադրբեջանն այսքան մեծ նավթային պաշարներ ունի: Դարի պայմանագրով դրվեց Ադրբեջանի տնտեսության զարգացման հիմքը: Երկրորդը՝ Ադրբեջանը Եվրոպայի և ԱՄՆ-ի հետ ռազմավարական գործընկերության նոր խողովակ բացեց»,-ասել է Ադրբեջանում Միացյալ Նահանգների նախկին դեսպան Մեթյու Բրայզան: