Nov 23 2019 11:02
Banovsha Shahaliyeva
Views: 327

«Դարի պայմանագրի» ստորագրումը պատմական իրադարձություն է և կարևոր ձեռքբերում է Ադրբեջանի համար: Վաշինգտոնում անցկացվել է «Դարի Պայմանագրի 25-ամյակին» նվիրված ֆորում: 1994 թվականի սեպտեմբերի 20-ին ստորագրված «Դարի պայմանագիրը» աշխարհին հասնելի դարձրեց Կասպիի նավթային պաշարները: Դրա կարևորությունը կայանում է նրանում, որ այն մատնանշեց Կասպյան տարածաշրջանից էներգետիկ ռեսուրսների տեղափոխման կարևորությունը: Այս պայմանագիրը նշանավորում էր Ադրբեջանի վերածնունդը որպես համաշխարհային էներգետիկ համակարգի մասնակից, ինչպես նաև Կասպյան տարածաշրջանում միջազգային նավթային ընկերությունների ակտիվ գործունեությունը: «Դարի պայմանագրի» ստորագրումը անհամեմատ ամրապնդեց համաշխարհային էներգետիկ անվտանգությունը՝ նպաստելով մի շարք միջազգային նավթային և գազատարների կառուցմանը:

«Այս պայմանագրի նշանակությունը կայանում է նրանում, որ այն հիմնովին փոխեց մեր երկիրը, ողջ տարածաշրջանը և ածխաջրածիններ մատակարարելու բոլոր հնարավոր եղանակները, դիվերսիֆիկացնելով դրանց մատակարարումները Կասպյան տարածաշրջանից: Դրան հաջորդեց Հարավկովկասյան խողովակաշարի, Անդրանատոլիական խողովակաշարի, Անդրադրիատիկ խողովակաշարի շինարարությունը: Այս ամենը հնարավոր դարձավ նրա շնորհիվ, որ 1994 թվականին Ադրբեջանի առաջնորդը որդեգրեց այս նոր տնտեսական քաղաքականությունը: Այժմ մենք քաղում ենք դրա բարերար պտուղները և ուրախ ենք, որ ամերիկյան ինստիտուտները նման նշանակություն են  տալիս դրան և ընդգծում են՝  Ադրբեջանի նավթային արդյունաբերության զարգացման կարևորությունը»,-ասել է  SOCAR-ի փոխնախագահ Էլշադ Նասիրովը:

 


Create Account



Log In Your Account