May 17 2018 13:29
Banovsha Shahaliyeva
Views: 52

Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարը Հիքմեթ Հաջիևը հայտարարություն է տարածել՝ Հայաստանի կողմից Ադրբեջանի Լաչինի շրջանի օկուպացման 26-րդ տարելիցի հետ կապված: Հայտարարության մեջ ասվում է. «Որպես Հայաստանի կողմից Ադրբեջանի Հանրապետության դեմ ռազմական ագրեսիայի շարունակություն, 1992 թվականի մայիսի 17-ին օկուպացվել է Լաչինի շրջանը, որը չի մտնում նախկին Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի կազմի մեջ: Օկուպացման արդյունքում Լաչինի շրջանի բնակչությունը ենթարկվել է էթնիկական  մաքրման, ներկա ժամանակ Լաչինի ավելի քան 77 հազար բնակիչները ապրում են Ադրբեջանի տարբեր տարածաշրջաններում՝ հարկադիր վերաբնակների կարգավիճակով: Հայաստանը լուրջ վնաս է հասցրել շրջանի պետական ու մասնավոր սեփականությանը, թալանվել ու ավերվել են մշակույթի, կրթության, առողջապահության, առևտրի, կապի, ավտոտրանսպորտային հիմնարկություններն ու  տարբեր արտադրական ձեռնարկությունները: Բարբարոսության են ենթարկվել ավելի քան 200 տեղի և 54 համաշխարհային նշանակության պատմական հուշարձանները:

Հայաստանը, որպես զավթիչ երկիր կոպտորեն խախտելով Ժնևի կոնվենցիայի վերաբերյալ իր պարտավորությունները, շարունակում է ապօրինի գործունեությունը. Լաչինի շրջանում փոխում է աշխարհագրական անվանումները, թալանում է բնական պաշարները և դրանք վերածում է եկամտի աղբյուրի, նպատակադրված քաղաքականություն է անցկացնում՝ Սիրիայից հայ փախստականների վերաբնակեցման հետ կապված՝ այդպիսով փոխելով ժողովրդագրական կազմը:  Ադրբեջանի Հանրապետության տարածքային ամբողջականության ու ինքնիշխանության վերականգնումը, Լաչինի ու երկրի մյուս օկուպացված շրջաններից հարկադիր վերաբնակների հարազատ տներ վերադառնալուց հետո՝ նրանց իրավունքների ապահովումը և ընդհանուր առմամբ հակամարտության ծանր հետևանքների վերացումը, բացի նրանից, որ հանդիսանում է միջազգային հանրության պարտավորությունը, այն նաև հանդիսանում է Ադրբեջանի Հանրապետության անվիճելի իրավունքը, ամրագրված է ՄԱԿ-ի Կանոնադրության մեջ:

 

 

 


Create Account



Log In Your Account