Jul 23 2019 12:32
Gulyaz Shirinova
Views: 330

1993 թվականի հուլիսի 23-ին հայ զինյալների կողմից  օկուպացվել է Ադրբեջանի Աղդամի շրջանի տարածքի ավելի քան 70 տոկոսը: Շրջանի բնակիչները կամավորականների ջոկատներ ստեղծելով` կռվում էին մինչև ատամները զինված զավթիչների դեմ: Ղարաբաղյան պատերազմի ժամանակ Աղդամը մեծ թվով զոհ է տվել: Աղդամի շրջանի  համար մղվող մարտերում զոհված 16  մարտիկներ արժանացել են Ադրբեջանի ազգային հերոսի կոչմանը:

«Աղդամի վճռական տեղ էր գրավում ադրբեջանական հողերի օկուպացման հարցում: Որովհետև այն ժամանակ երկրի ռազմական ներուժը կենտրոնացված էր հենց Աղդամում: Այն ժամանակ, երբ դեռ նոր էր սկսվել հայ անջատողական շարժումը, Աղդամը այդ շարժմանը վճռականապես  հակադրվող շրջաններից մեկն էր: Աղդամի, ինչպես նաև Շուշայի օկուպացիան ուղղված էր Ադրբեջանի դիմադրությունը կոտրելուն»,-ասել է   քաղաքագետ Էլչին Միրզաբեյլին:

Քաղաքի օկուպացումն  ուղեկցվել է անզեն մարդկանց՝ կանանց, ծերերի, երեխաների ջարդերով, խոշտանգումներով ու սպանություններով: Հարյուրավոր խաղաղ բնակիչներ գերի են ընկել ու անհայտ կորել: Հայ վանդալները ոչնչացրել են ադրբեջանական ժողովրդին պատկանող բազմաթիվ պատմամշակութային ու ճարտարապետական հուշարձաններ: Աղդամի շրջանի հազարավոր բնակիչներ դարձել են հարկադիր վերաբնակ:

«Միայն Աղդամի համար մղվող մարտերում ավելի քան 6 հազար մարդ է զոհվել, որոնք մինչև վերջ պայքարել են հարազատ հողի համար: Իհարկե, այն ժամանակ մենք պրոֆեսիոնալ բանակ չունեինք, երկրում քաոս էր տիրում: Աղդամը միշտ համարվել է Ղարաբաղի ոչ պաշտոնական մշակութային կենտրոնը: Բավական է հիշել Խարը բյուբյուլ փառատոնը, որը հավաքում էր տարբեր երկրներից հարյուրավոր հյուրերի»,-ասել է   Ադրբեջանի ժողովրդական Մանսում Իբրահիմովը:

Ադրբեջանի Աղդամի շրջանի օկուպացման արդյունքում ոչնչացվել է 122 գյուղ, 48 արդյունաբերական և շինարարական օբյեկտ, հարյուրավոր պատմամշակութային հուշարձաններ, դպրոցներ և մզկիթներ: Մինչ օկուպացիան Աղդամի շրջանի տարածքի շուրջ 2 հազար հեկտարը կազմում էին անտառները: Օկուպանտների կողմից կազմակերպված հրդեհների արդյունքում լիովին ոչնչացվել է Աղդամի շրջանի օկուպացման տակ գտնվող 6 գյուղերի անտառային շերտը: ՄԱԿ Անվտանգության Խորհուրդը Ադրբեջանի օկուպացված տարածքներից Հայաստանի զինված ուժերի  անհապաղ դուրս բերումը պահանջող բանաձևեր է ընդունել: Սակայն Հայաստանը մինչ այսօր  շարունակում է անտեսել դրանք:


Create Account



Log In Your Account