Oct 21 2019 14:09
Banovsha Shahaliyeva
Views: 361

Եվրոպական մայրաքաղաքներում տեղեկատվության մատչելիության մասին զեկույցում Երևանը վերջին տեղում է։ 2018-ի հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին «Թրանսփարենսի ինթերնեյշնլի» կողմից եվրոպական 26 մայրաքաղաքի իշխանությունների գործունեության թափանցիկության գնահատման համար 14 ցուցանիշ է ընտրվել։ Առաջինը գնումների ընթացակարգն է,-          գրում է factor.am-ը: Կայքում առկա է տեղեկատվական բաժին, որում կա առանձին ենթաբաժին՝ գնումների վերաբերյալ։ Հաջորդ չափանիշը քաղաքային բյուջեի առկայությունն է։ «Թրանսփարենսի ինթերնեյշնլի» ծրագրերի մասնագետ-հետազոտող Միքայել Ավետիսյանը նշում է, Երևանի բյուջեի մասին տեղեկատվությունը գոհացուցիչ չէ ։ Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանն էլ կարծում է, որ զեկույցի ուսումնասիրության շրջանը համընկնում է քաղաքային նոր իշխանությունների գործունեության մեկնարկի շրջանի հետ, ոչինչ չի նշանակում։ Մինչդեռ, ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Միքայել Մանրիկյանի համար ցավալի է, որ Երևանը 26 մայրաքաղաքների շարքում թափանցիկությամբ վերջինն է։ Մանրիկյանի կարծիքով՝ կապ չունի, որ քաղաքային իշխանությունները նոր են և ժամանակ է պետք․

«Բացարձակապես նշանակություն չունի, որ քաղաքային իշխանությունը նոր էր, քանի որ բոլորս էլ մեր քարոզարշավների ընթացքում ունեինք ոդեգրած հիմնական նախընտրական կետեր, որ պետք է իրականացնեինք։ Հետևաբար, եթե դու պատրաստակամ ես իշխանության ղեկը վերցնել, պետք է անմիջապես պատրաստակամ լինես տվյալ աշխատանքները կատարելու»։

Նշենք, որ Հայաստանում իշխանափոխությունից հետո ոչ մի ոլորտում առաջընթաց չկա, գործազուրկների, աղքատների թիվն էլ օրեցօր շատանում է:  Ըստ հայկական լրատվամիջոցների՝ Հայաստանը ԱՊՀ տարածաշրջանում աղքատության ամենաբարձր ցուցանիշ ունեցող երկրներից է:Yerevan.today-ը գրում է՝ «Աղքատության մասին հայաստանյան վերջին ուսումնասիրություններն արձանագրում են 2017թ. պատկերը: Երբ հրապարակվեց, որ երկրում աղքատ է բնակչության 25.7 տոկոսը: Ընդ որում, միայն այն, որ աղքատների 60 տոկոսը պաշտոնապես ապրում է քաղաքային բնակավայրերում, հուշում էր, որ ուսումնասիրությունը պակաս վստահելի է: Հայաստանի վիճակագրությունը միշտ էլ «հրաժարվել է» ընդունել, որ գյուղական համայնքներում գործազուրկներ ու աղքատ մարդիկ կան: Պաշտոնական վիճակագրությունը  երկրի աղքատ բնակչությանը դասակարգում է երեք խմբերի: Աղքատ են համարվում այն չափահաս անձինք, ովքեր ամսական 41 հազար 612 դրամից պակաս են «տնօրինում»: Նրանց քանակը  երկրում 766 հազար է: Այս թվից 316 հազարին իշխանությունն ու սոցիալական ոլորտի մասնագետները համարում են չափավոր աղքատ: Որովհետև այս խումբն ամսական ծախսում է 34 հազար 253 դրամ:Աղքատ բնակչության մեջ 42 հազար մարդ համարվում է ծայրահեղ աղքատ. նրանք ամսական 24 հազար 269 դրամից պակաս են ծախսում: Այս թիվը պաշտոնապես անվանվում է աղքատության պարենային կամ ծայրահեղ գիծ: Սպառման այս չափը վերջնագիծ է: Սննդի վրա ավելի քիչ դրամ ծախսող մարդը, ենթադրվում է, որ պիտի ապրի քաղցի պայմաններում,-  եզրափակում է Yerevan.today-ը:


Create Account



Log In Your Account