Mar 19 2020 11:43
Banovsha Shahaliyeva
Views: 327

1994 թվականի մարտի 19-ին Բաքվի մետրոյի «20 հունվար» կայարանում պայթյուն է տեղի ունեցել: Ինքնարար ռումբը պայթել է գնացքի գլխամասի վագոնում՝ կայարանում գնացքի կանգառման պահին: Ահաբեկչական  ակտի արդյունքում զոհվել է 14 մարդ, ևս 49 հոգի վիրավորվել է: Պայթյունից մասամբ փլվել է մետրոյի կայարանի առաստաղը: Ահաբեկչական գործողությունը կատարողը զոհվել է  պայթյունի ժամանակ: Հետաքննության տվյալներով, ահաբեկչության կազմակերպիչները և կատարողները կապ են ունեցել Հայաստանի հատուկ ծառայության մարմինների աշխատակիցների հետ և պատրաստություն են անցել  այդ երկրի տարածքում:  Ահաբեկչության գործով դատապարտվել է 11 մարդ, որոնցից երկուսի նկատմամբ կայացվել է մահվան դատավճիռ, իսկ 9-ը հոգի տարբեր պատժաժամկետներ է ստացել: Բաքվի մետրոյում տեղի ունեցած պայթյունը կրկին անգամ ցուցադրեց հայկական ահաբեկչության էությունը,  որը շարունակվում է ղարաբաղյան հակամարտության սկզբից ի վեր:   

Հիշեցնենք, որ 1994 թվականին Բաքվի մետրոպոլիտենում իրականացվել է ևս մեկ ահաբեկչական ակտ:  Հուլիսի 3-ին 28 մայիս և Գյանջլիք մետրոյի կայարանների միջև  տեղի ունեցած պայթյունի արդյունքում զոհվել է 13 հոգի, 58 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Հետաքննությունը բացահայտել է, որ ահաբեկչական ակտը իրականացվել է  Հայաստանի հատուկ ծառայության մարմինների աշխատակիցներ՝ Կարեն Բաղդասարյանի և  կապիտան Սեյրան Սարգսյանի կողմից:  


Create Account



Log In Your Account