Aug 15 2019 12:23
Banovsha Shahaliyeva
Views: 311

1992 թվականի օգոստոսի 15-ին գործածության մեջ դրվեց Ադրբեջանի ազգային տարադրամը՝ մանաթը։ Արդեն  27 տարի է մանաթը հանդիսանում է Ադրբեջանի ազգային տնտեսության այցետոմսը:  Խորհրդային միության փլուզումից հետո Ադրբեջանը առաջինների շարքում հռչակեց իր անկախությունը: 1991 թվականի հոկտեմբերի 18-ին Գերագույն Խորհրդի արտահերթ նիստում   ընդունվեց պետական անկախության մասին Սահմանադրական օրենք: Ադրբեջանը դարձավ ազատ պետություն և նոր, ժամանակակից ազգային տնտեսության ձևավորումը դարձավ երիտասարդ հանրապետության հիմնական խնդիրներից մեկը: Սկզբնական շրջանում մանաթը օգտագործվում էր խորհրդային ռուբլու հետ զուգահեռ:  Արդեն 1994 թվականի հունվարի 1-ին մանաթը միակ օրինական դրամական միջոցն էր։  Ժամանակն անցնում էր, և հին թղթադրամներին փոխարինեցին նորերը: 2006 թվականին երկրի Կենտրոնական բանկը սկսեց թողարկել ժամանակակից թղթադրամը: 2018 թվականի մայիսին  Ադրբեջանի կենտրոնական բանկը շրջանառության մեջ դրեց 200 մանաթանոց  նոր թղթադրամ: Դրա թողարկումը կապված էր կանխիկ փողային ենթակառուցվածքի արդյունավետության բարձրացման հետ:

Նոր թղթադրամի դիզայնը պատրաստել է  ԱՄՆ-ի ընկերություններից մեկը: Թղթադրամի վրա պատկերված է ժամանակակից Ադրբեջանի խորհրդանիշը՝ Հեյդար Ալիևի կենտրոնը: Ժամանակակից մանաթը ներկայացվում է 6 մետաղադրամների ու 7 թղթադրամների տեսքով։ Ինչպես նշում են տնտեսագետները, ադրբեջանական ազգային տարադրամը բավականին հուսալի է, քանի որ ցանկացած տարադրամի ապագան կախված է տվյալ երկրի վարած գրագետ մակրոտնտեսական քաղաքականությունից:


Create Account



Log In Your Account