May 16 2018 11:58
Banovsha Shahaliyeva
Views: 38

Հյուսիսային Կարոլինայի  նահանգապետ  Ռոյ Կուպերը Ադրբեջանի Դեմոկրատական հանրապետության 100-ամյակի կապակցությամբ շնորհավորել է Ադրբեջանին: Ամերիկացի նահանգապետն իր նամակում նշել է, որ 1918 թվականի մայիսի 28-ին    մուսուլմանական Արևելքում առաջին անգամ հռչակվել է աշխարհիկ խորհրդարանական հանրապետությունը՝ Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետությունը, որի բոլոր քաղաքացիներին տրվել են հավասար իրավունքներ, ինչպես նաև  աշխարհի մի շարք առաջատար երկրներից ավելի շուտ ընտրական իրավունք է տրամադրվել կանանց: ԱԴՀ-ն ճանաչվել է մի շարք պետությունների, ներառյալ  ԱՄՆ-ի կողմից: Այսօր Կասպյան տարածաշրջանում տեղակայված Ադրբեջանը հանդիսանում  է ԱՄՆ-ի կարևոր ռազմավարական գործընկերը: Նամակում նշվում է նաև, որ 1991 թվականին Խորհրդային Միության փլուզումից հետո, Ադրբեջանը ամրապնդել է իր անկախությունն ու ինքնիշխանությունը: Հյուսիսային Կարոլինայի բնակիչները,  այդ թվում նաև աշխարհում և ԱՄՆ-ում ապրող միլիոնավոր ադրբեջանցիները կոչ են արել նշել  Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետության 100-ամյակը:


Create Account



Log In Your Account