Feb 26 2020 13:10
Gulyaz Shirinova
Views: 59

1992 թվականի փետրվարի 25-ի լույս 26-ի գիշերը հայ ագրեսորները ցեղասպանություն իրականացրեցին ադրբեջանական Խոջալու քաղաքում, որը   դարձավ մարդկության պատմության ամենաարյունոտ էջերից մեկը: 28 տարի է անցել այդ ողբերգության օրվանից:    Այդ զանգվածային կոտորածի    արդյունքում,    մեկ  գիշերվա ընթացքում սպանվել է 613 անզեն մարդ, այդ թվում՝ 63 երեխա, 106 կին և 70 ծեր մարդ: Ամբողջովին ոչնչացվել է 8 ընտանիք, 25 երեխա կորցրել է 2 ծնողներին, 130 երեխա՝ 1 ծնողին:  Վիրավորվել է 487 մարդ, գերի  է վերցվել 1275 հոգի, 150-ը անհայտ կորել է: Քաղաքը լիովին ավերվել է, բնակավայրերը և սոցիալական ենթակառուցվածքները ամբողջովին ոչնչացվել են: Ամեն տարի ողջ աշխարհի ադրբեջանցիները և նրանք ում համար արդարությունը վեհ է ամեն ինչից, հարգում են Խոջալուի ցեղասպանության զոհերի հիշատակը: 

Հայ հրոսակախմբերը խաղաղ ադրբեջանական բնակչության հանդեպ արյունոտ հաշվեհարդար են տեսել՝ Խորհրդային ժամանակաշրջանում Ստեփանակերտ կոչվող Խանքենդի քաղաքում տեղակայված նախկին ԽՍՀՄ-ի 366-րդ մոտոհրաձգային գնդի անձնակազմի և ծանր տեխնիկայի աջակցությամբ:  Հանցագործության անմիջական մասնակիցների և կազմակերպիչների շարքում եղել են՝ Հայաստանի նախկին նախագահներ՝ Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը,  Հայաստանի նախկին պաշտպանության  նախարար Սեյրան Օհանյանը:

Խոջալուի ցեղասպանության 28-րդ տարելիցի կապակցությամբ կազմակերպված միջոցառմանը մասնակցելու նպատակով՝ փետրվարի 26-ին վաղ առավոտյան Ադրբեջանի մայրաքաղաքի բնակիչները հավաքվել են կոտորածի զոհերի հիշատակին կանգնեցված հուշահամալիրի մոտ:

Հիշատակման արարողությանը մասնակցել են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և առաջին տիկին Մեհրիբան Ալիևան: Հուշահամալիրի մոտ պատվո պահակախումբ է կանգնեցվել: Ադրբեջանի նախագահը ծաղկեպսակ է դրել հուշարձանի մոտ և հարգել է ողբերգության զոհերի հիշատակը: 


Create Account



Log In Your Account