May 08 2020 16:29
Gulyaz Shirinova
Views: 335

28 տարի է անցել Ադրբեջանի համար ողբերգական օրվանից՝ Շուշա քաղաքի օկուպացման օրից: 1992 թվականի մայիսի 7-ի լույս 8-ի գիշերը Հայաստանի  զինված ուժերը օկուցրեցին Ադրբեջանի հնագույն մշակութային և պատմական կենտրոնը: Ոչնչացվել է 30 գյուղ, զոհվել է 195 խաղաղ բնակիչ, 165 մարդ վիրավորվել է, 58-ը` անհայտ կորել, 24 հազարից ավելի մարդ դարձել է էթնիկ զտումների զոհ: Զավթիչներն օգտագործել են ծանր զինտեխնիկա. Նրանք Շուշայի բնակիչների  վրա կրակ են բացել  տանկերից, այրել են գյուղերը, խոցել են քաղաքացիական բնակչությանը տեղափոխող ուղղաթիռները: Նրանք չեն խնայել ոչ մեկին՝ ոչ կանանց, ոչ երեխաներին, ոչ  էլ ծերերին:

«Ես աշխատել եմ որպես ուսուցչուհի Շուշիայի  թիվ առաջին դպրոցում: Հայերը անընդհատ զանազան սադրանքներ էին իրականացնում ադրբեջանցիների նկատմամբ, մինչդեռ մենք բարյացակամ էինք վերաբերվում նրանց հանդեպ: Մենք միշտ նրանց համարել ենք  մոտիկ մարդիք, ընկերներ»: «Այս իրադարձությունների ընթացքում ես հղի էի: Ծննդբերման օրը, հայ հրոսակները սկսեցին կրակի ենթարկել ծննդատունը: Բժիշկները խուճապի մեջ էին, կանայք, ովքեր միայն նոր էին մայր դարձել, չգիտեին, թե ինչպես պաշտպանել իրենց երեխաներին թռչող փամփուշտներից: Նրանք կրակի ենթարկեցին պատուհանները, իսկ բեկորները թռան դեպի մեզ: Հայերը փորձեցին շրջափակել քաղաքի բոլոր կապերը, դիտավորյալ անջատեցին էլեկտրաէներգիան: Շատ սարսափելի  պահեր ապրեցինք մենք: Ես չէի հավատում, որ մենք  կենդանի կմնանք»,-ասել է  Շուշայից հարկադիր վերաբնակ Նաիմա Ալիևան:

Օկուպացիայի ընթացքում հայ վանդալները թալանեցին թանգարանները, որոնք պարունակում էին հազարավոր  ցուցանմուշներ, ավերեցին հարյուրավոր պատմամշակութային հուշարձաններ, պղծեցին սրբավայրերը և մզկիթները, ոչնչացրեցին մեծ թվով հազվագյուտ ձեռագրեր, ավերակների վերածեցին կրթական և առողջապահական հաստատությունները: Ավերված վայրերի ցուցակում ընդգրկված են նաև՝ Ազըխի քարանձավը, որը համարվում է պալեոլիթյան դարաշրջանի համաշխարհային հուշարձան, Խանի քարանձավը, Գահալի քարանձավը, Շուշայի ամրոցը:

«Ոչնչացնել այն ամենը, ինչ կապված է ադրբեջանկան ժողովրդի հետ: Հենց այս նպատակն են հետապնդում հայերը: Նրանք ոչնչացրեցին Ադրբեջանի բազմադարյա մշակութային նմուշները և շարունակում են խեղաթյուրել հնագույն ադրբեջանական տեղանունները: Սա կարելի է անվանել միայն նացիզմ: Շուշայի կորուստը մեր պատմության արյունալի էջն է»,-ասել է  պատմաբան Ջաբի Բահրամովը:

Ընդհանուր առմամբ, Շուշայի շրջանի օկուպացման արդյունքում Հայատանի զինված ուժերի վերահսկողության տակ անցավ 289 քառակուսի կմ ադրբեջանական տարածք:


Create Account



Log In Your Account