May 18 2020 14:07
Banovsha Shahaliyeva
Views: 464

28 տարի առաջ Հայաստանի զինված ուժերը օկուպացրեցին Ադրբեջանի Լաչինի շրջանը: Լաչինի օկուպացիայի ժամանակ սպանվել և անհայտ կորել է ավելի քան 300 զինվոր և քաղաքացիական անձ: Ներկայումս Լաչինի ավելի քան 77 հազար բնակիչ ապրում է Ադրբեջանի տարբեր շրջաններում՝ ներքին տեղահանվածների կարգավիճակում:

«Բոլոր լաչինցիների անունից հայտարարում եմ, որ եթե Գերագույն գլխավոր հրամանատարը կարգադրի, ապա մեզ ոչ մի օգնություն հարկավոր չի: Ես ձեզ վստահեցնում եմ՝ մենք բոլորս կգնանք կռվելու և հայերին դուրս կշպրտենք մեր հողերից: Բոլոր լաչինցիների միակ երազանքն է՝ մահանալ հարազատ հողերում:  Եվ ինչ էլ լինի, ինչպիսի կորուստներ էլ չլինեն, մենք չպետք է այս խնդիրը թողնենք հաջորդ սերունդներին: Թող մեզանից նրանց միայն լավ բան մնա, ոչ թե այս հակամարտությունը: Սա իմ ցանկությունն է»,-ասել է Լաչինից հարկադրաբար տեղահանված Ֆախրադդին Փաշաևը:

«1992 թվականի մայիսի 11-ին Լաչինը ենթարկվեց հրետակոծության: Արդյունքում, ոչնչացվեցին կարևոր ենթակառուցվածքային օբյեկտները: Այդ ժամանակ ես Լաչինում էի գտնվում: Հրետակոծության արդյունքում ավերվեց փոստային բաժանմունքը: Այնտեղ ծանր վիրավոր մարդկանց տեսա և  բոլորին տարա հիվանդանոց: Ցավոք նրանց չհաջողվեց փրկել: Դա որոշակի ազդանշան դարձավ: Մենք հասկացանք, որ հայերը կռվում են ոչ միայն զինվորականների դեմ, այլ պատրաստ են սպանել խաղաղ բնակիչներին և ոչնչացնել նրանց տները» ,-ասել է պահեստի փոխգնդապետ Ալեսկեր Վելիևը:

Հայաստանը լուրջ վնաս պատճառեց շրջանի պետական ​​և մասնավոր սեփականությանը: Թալանվեց և ոչնչացվեց ավելի քան 200 մշակութային հաստատություն, հարյուրից ավելի ուսումնական և առողջապահական հաստատություն, հարյուրավոր առևտրի օբյեկտներ, արդյունաբերական ձեռնարկություններ և այլն:  Վանդալիզմի ենթարկվեցին ավելի քան 200 պատմական  և 54 համաշխարհային նշանակություն ունեցող հուշարձաններ,- ասված է Ադրբեջանի արտգործնախարարության հաղորդագրության մեջ:

«Խանքենդիի, Շուշայի օկուպացիայից և Խոջալուի ցեղասպանությունից հետո հայ զավթիչների նպատակն էր զավթել  Լաչինի շրջանը: Եթե ​​Խոջալուն արտաքին աշխարհի հետ կապ ունեցող միակ օդանավակայանն էր, ապա Լաչինը Հայաստանի հետ կապ պահպանող  ամենաօպտիմալ ճանապարհն էր»,-ասել է Կովկասի պատմության կենտրոնի տնօրեն Ռիզվան Հուսեյնովը:

1988 թվականից ի վեր Հայաստանի վարած ագրեսիվ քաղաքականության արդյունքում օկուպացվել են Ադրբեջանի Լեռնային Ղարաբաղի մարզը և նրան հարակից յոթ շրջանները: Մեկ միլիոնից ավել մարդ բռնի վտարվել է իր հարազատ հողից: Ադրբեջանական տարածքների ազատման վերաբերյալ ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի ընդունած բանաձևերը մինչ այսօր չեն կատարվել:


Create Account



Log In Your Account