Apr 02 2021 12:11
Banovsha Shahaliyeva
Views: 282
28 տարի անց Քելբաջարում կրկին ծածանվում է Ադրբեջանի դրոշը: Ադրբեջանն իր ջանքերով հասավ՝ Քելբաջարի շրջանի տարածքից օկուպացիոն զորքերի անհապաղ և անվերապահ դուրսբերման մասին՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևի պահանջների կատարմանը: Ղարաբաղյան երկրորդ պատերազմի արդյունքում Ադրբեջանն ազատագրեց իր տարածքները: Ադրբեջանի, Ռուսաստանի նախագահների և Հայաստանի վարչապետի կողմից ստորագրված եռակողմ հայտարարության համաձայն, 2020 թվականի նոյեմբերի 25-ին, ադրբեջանական բանակի զորամիավորումները մտան Քելբաջարի շրջան: Հիշեցնենք, որ 28 տարի առաջ՝ 1993 թվականի ապրիլի 2-ին Հայաստանի զինված ուժերն օկուպացրեցին Ադրբեջանի Քելբաջարի շրջանը, որի արդյունքում ավելի քան 50 հազար մարդիկ լքեցին իրենց հարազատ օջախները, սպանվեց 55 զինծառայող և 511 քաղաքացիական անձ: Ավելի քան 300 մարդ անհայտ կորել, կամ գերեվարվել է, հազարավոր մարդիկ վիրավորվել են: Շրջանի բնակիչները ստիպված են եղել լքել իրենց տները՝ անցնելով ձյունապատ Մուրովդաղի լեռնաշղթայով: Դա հանգեցրել է ցրտահարությունից բազմաթիվ մահվան դեպքերի: Ադրբեջանցիների տներն ավերվել են, ոչնչացվել և թալանվել են շատ պատմամշակութային օբյեկտներ:

Create Account



Log In Your Account