Oct 18 2021 11:21
Banovsha Shahaliyeva
Views: 96
Հոկտեմբերի 30 -ին ՝ Ադրբեջանի անկախության վերականգնման 30-ամյակի կապակցությամբ, Վրաստանում՝ Թբիլիսիի և Ռուսթավիի միջև մարաթոն է անցկացվել: Մարաթոնում, որին մասնակցում էին ութ երկրների քաղաքացիներ, տղամարդկանց և կանանց անվանակարգերում առաջին երեք տեղերը գրաված մասնակիցներին հանձնվել են դրամական պարգևներ և գավաթներ: Եզրագծին հասած մարաթոնի յուրաքանչյուր մասնակից պարգևատրվել է հավաստագրով: Մարաթոնի ամենատարեց կին և տղամարդ մասնակիցները նույնպես նվերներ են ստացել: Վրաստանում Ադրբեջանի դեսպան Ֆայիգ Գուլիևը, ելույթ ունենալով միջոցառմանը, շնորհակալություն է հայտնել մարաթոնի մասնակիցիներին՝ մրցույթին մասնակցելու համար:Արարողության շրջանակներում՝ զբոսայգում ցուցադրվել են ադրբեջանական մշակույթի նմուշներ, պատրաստվել ազգային խոհանոցի ուտեստներ, կազմակերպվել են զվարճալի սպորտային մրցումներ:

Create Account



Log In Your Account