May 04 2020 15:20
Banovsha Shahaliyeva
Views: 286

Այսօրվա դրությամբ Ադրբեջանում բացահայտվել է կորոնավիրուսի վարակման 1930 դեպք: Այս ընթացքում կորոնավիրուսի ախտորոշման թեստ է անցել 157 932 հոգի: Հաշվի առնելով ընթացիկ սանիտարահամաճարակաբանական իրավիճակը, ինչպես նաև Առողջապահության համաշխարհային կազմակերպության կորոնավիրուսի հետ կապված հանձնարարականները, Ադրբեջանի Նախարարների կաբինետին առընթեր Օպերատիվ շտաբը որոշել է հատուկ կարանտինային ռեժիմը երկարացնել մինչև 2020 թվականի մայիսի 31-ը: Միաժամանակ որոշվել է մեղմել որոշ սահմանափակումներ:  Մասնավորապես, մայիսի 4-ից պետական որոշ կառույցներ կվերսկսեն աշխատանքը` սահմանափակ աշխատակիցներով, կվերաբացվեն առևտրային կենտրոնները, սրճարաններն ու վարսավիրանոցները:

Օպերատիվ շտաբը, սակայն, զգուշացրել է, որ եթե սոցիալական հեռավորության ու անվտանգության կաննոները չպահպանվեն, և վարակի տարածման տեմպը աճի, ստիպված կլինեն առավել խիստ սահմանափակումներ մտցնել:

Աշխարհում հայտնաբերված COVID-19-ի դեպքերի ընդհանուր թիվն անցել է 3 միլիոն 550 հազարը, ավելի քան 248 հազար մարդ դարձել է համաճարակի զոհ, բուժվել է շուրջ 1 միլիոն 150 հազարը: Միացյալ Նահանգներում գրանցված COVID-19-ի դեպքերի թիվը մոտենում է 1,2 միլիոնին, ինչն ամբողջ աշխարհում ընդհանուր հաստատված դեպքերի մեկ երրորդն է կազմում, ԱՄՆ-ում ավելի քան 68.5 հազար մահվան դեպք է արձանագրվել:


Create Account



Log In Your Account