Dec 29 2019 11:11
Banovsha Shahaliyeva
Views: 290

Նա ապրեց ընդամենը 22 տարի, սակայն, նրա արիությունն ու խիզախությունը հավերժ կմնա ադրբեջանական ժողովրդի հիշողության մեջ: 3 տարի սրանից առաջ՝ 2016 թվականի դեկտեմբերի 29-ին զոհվեց Ադրբեջանի ազգային հերոս Չինգիզ Գուրբանովը՝ Հայաստանի զինված ուժերի հերթական սադրանքը կանխելու ժամանակ: Նա ցուցաբերեց մեծ արիություն և հերոսություն: Դեմառդեմ մնալով հակառակորդի դիվերսիոն խմբի հետ՝ Չինգիզը հետ չքաշվեց և կռվեց մինչև վերջին շունչը: Հայկական կողմը երկար ժամանակ չէր վերադարձնում նրա դիակը: Միջազգային կազմակերպությունների հետ տարվող բանակցություններից հետո Չինգիզի մարմինը ադրբեջանական կողմին հանձնվեց 2017 թվականի փետրվարին: 

Նա հուղարկավորվեց հարազատ Գուսարում: Հայրենիքի պաշտպանության գործում ունեցած վաստակի և մարտական առաջադրանքը կատարելու ժամանակ ցուցաբերած բացառիկ արիության և անձնուրացության համար Չինգիզ Գուրբանովին հետմահու շնորհվել է «Ադրբեջանի ազգային հերոսի» կոչում:


Create Account



Log In Your Account