Feb 28 2020 11:30
Banovsha Shahaliyeva
Views: 370

Արդեն 32 տարի է, ինչ հայ ազգայնամոլներն ու  հայամետ ուժերը հղումներ են կատարում Սումգայիթում տեղի ունեցած իրադարձությունների վրա, դիմում են փաստերի խեղաթյուրմանը, փաստաթղթերի կեղծմանը, որպեսզի արդարացնեն ադրբեջանական տարածքների բռնազավթումը, էթնիկական զտումների քաղաքականությունը: 1988 թվականի փետրվարի 27-ի լույս 28-ի գիշերը Սումգայիթում սադրանք է իրականացվել ողջ Ադրբեջանի դեմ:

«Այժմ ոչ ոք չի կասկածում, որ այդ իրադարձությունների հետևում  կանգնած էին ինչպես ԽՍՀՄ-ի, այնպես էլ Հայաստանի հատուկ ծառայությունները: Այդ իրադարձությունների նպատակն էր մեծ հակամարտություն հրահրել ադրբեջանցիների և հայերի միջև: Պատահական չէ, որ Սումգայիթում տեղի ունեցած իրադարձություններից անմիջապես հետո, ինչպես Եվրոպայի, այնպես էլ Խորհրդային Միության լրատվամիջոցներում սկսեցին բարձրաձայնել, որ  հայերը չեն կարողանում ապրել ադրբեջանցիների հետ, և որ պետք է լուծել Լեռնային Ղարաբաղի խնդիրը»,-ասել է պատմաբան Ռիզվան Հուսեյնովը:

Օպերատիվ-քննչական խմբի կողմից իրականացված գործողությունների արդյունքում պարզվեց դեպքերի իրական էությունը, հաստատվեց, որ անջատողական ուժերը ջարդեր են իրականացրել նախօրոք պատրաստված սցենարի համաձայն: Հետաքննության ժամանակ պարզվեց, որ 1988 թվականի հունվար-փետրվար ամիսներին Սումգայիթի 14 խնայողական բանկերից 84 անձանց կողմից 143 հազար ռուբլ գումար է հանվել:

Այդ ամիսներին քաղաքային փոստային բաժանմունքներից Հայաստանի հետ մեծ թվով հեռախոսազրույցներ են  տեղի ունեցել, դրամական փոխանցումներ են կատարվել: Սումգայիթում տուժած հայերի թվում մեծ թիվ են կազմել նրանք, ովքեր հրաժարվել են դրամական միջոցներ փոխանցել Լեռնային Ղարաբաղում գործող «Կռունկ» կազմակերպությանը:

«Ամենագլխավորն այն է, որ այդ ջարդերը իրականացրել  էին Էդուարդ Գրիգորյանն ու նրա եղբայրները, այսինքն, հայ ռեցիդիվիստները, ովքեր թմրամիջոցներ են տարածել ամբուխի մեջ, սպանել են հայերին: Մոսկվայի դատախազության հետաքննության նյութերի համաձայնմիայն Գրիգորյանը պաշտոնապես ներգրավված է եղել սպանության և բռնաբարության վեց դրվագներում, այսինքն առնվազն 6 հայի նա սպանել ու բռնաբարել է»,- ասել է պատմաբան Ռիզվան Հուսեյնովը:

Որոշ ժամանակ անց Էդուարդ Գրիգորյանը տեղափոխվել է Հայաստան, որտեղ էլ նա ազատ է արձակվել: Այսօր նա ապրում է Ռուսաստանում: Սումգայիթում տեղի ունեցած իրադարձություններին մինչ այսօր օբյեկտիվ իրավական գնահատական չի տրվել, դրանց իրական պատվիրատուներն ու կազմակերպիչները պատասխանատվության չեն ենթարկվել:

 

 

 


Create Account



Log In Your Account