Oct 22 2021 11:55
Banovsha Shahaliyeva
Views: 150
«Ռուսաստանն աջակցում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի «3+3» ձևաչափով նախաձեռնությանը։ Այդ մասին շաբաթական ճեպազրույցում հայտարարել է՝ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Մենք կարծում ենք, որ այս ձևաչափի բոլոր պոտենցիալ մասնակիցները միանշանակ շահագրգռված են բազմակողմ տարածաշրջանային համագործակցության զարգացմամբ։ Այդ մեխանիզմի կիրառումն աջակցում է պետությունների միջև վստահության աճին և հակամարտությունների կարգավորմանը»,-նշել է Զախարովան։ ՌԴ ԱԳՆ պաշտոնյան ընդգծել է, որ իրենք աջակցում են այդ մեխանիզմի շուտափույթ ներդրմանը` հաշվի առնելով բոլոր կողմերի շահերը։

Create Account



Log In Your Account