Jun 09 2020 14:39
Banovsha Shahaliyeva
Views: 327

Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ազգային կենտրոնը նոր տվյալներ է հրապարակել Հայաստանում կորոնավիրուսային հիվանդության վերաբերյալ։

Կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 350–ով և դարձել 13 675։ Կենտրոնի տվյալներով` այս պահին փաստացի բուժում է ստանում 8933 մարդ, կատարվել է 71 405 թեստավորում, առողջացել են վարակվածներից 4451-ը։ Ընդհանուր առմամբ գրանցվել է 217 (+6) մահվան դեպք։ Այլ պատճառներով մահվան դեպքերի թիվը  ավելացել է 2–ով (74)։ Հունիսի 8-ի տվյալներով՝ ՀՀ-ում կորոնավիրուսով վարակվածների թիվը 13 325 էր:

Հիշեցնենք` մարտի 16–ից Հայաստանում արտակարգ դրություն է։ ՀՀ կառավարությունը մայիսի 14–ի նիստում որոշեց կորոնավիրուսի կանխարգելման նպատակով հայտարարված արտակարգ դրությունը երկարացնել ևս մեկ ամսով։ Այն կտևի մինչև հունիսի 13–ը` ժամը 17։00–ը ներառյալ։ Երկարաձգված արտակարգ դրության պայմանները որոշակի փոփոխությունների են ենթարկվել։ Տնտեսական շատ գործունեություններ թույլատրվել են, բայց սահմանվել են պարտադիր պահանջներ։ Մայիսի 18–ից Հայաստանում աշխատում է նաև հասարակական տրանսպորտը, բայց ուղևորներն ու վարորդները պետք է անպայման պաշտպանիչ դիմակով ու ձեռնոցով լինեն։ Հունիսի 4-ից արտակարգ դրության ընթացքում կիրառվող կարգավորումներում փոփոխություններ և լրացումներ են ուժի մեջ մտել։ Այսուհետ բոլոր հանրային բաց տարածքներում դիմակ դնելը պարտադիր է։


Create Account



Log In Your Account