Sep 23 2019 11:56
Banovsha Shahaliyeva
Views: 291

Բաքվում մարմնամարզության ազգային արենայում անցկացվել է՝ գեղարվեստական մարմնամարզության աշխարհի 37-րդ առաջնության փակման հանդիսավոր արարողությունը: Սկզբում բազմահազարանոց հանդիսատեսների ուշադրությանն է ներկայացվել հիանալի շոու:

Գալա համերգի առանձնահատուկ հիշարժան պահն է դարձել  ադրբեջանական ազգային պարերի  կատարումը:

Գալա համերգի ավարտից հետո, կայացել է՝ գեղարվեստական մարմնամարզության աշխարհի 37-րդ առաջնության փակման պաշտոնական մասը:

Իր ելույթում Ադրբեջանի երիտասարդության և սպորտի փոխնախարար Իսմաիլ Իսմայիլովը ողջունել է մրցումների հյուրերին և մասնակիցներին:

Նշվել է, որ 14 տարի անց, Բաքուն կրկին բարձր մակարդակով ընդունել է գեղարվեստական մարմնամարզության աշխարհի առաջնությունը, որին մասնակցում էին ավելի քան 300 մարմնամարզիկներ 61 երկրներից:Ընդգծվել է, որ գեղարվեստական մարմնամարզության աշխարհի 37-րդ  առաջնությունը կարևոր  նշանակություն ունի,  քանզի վարկանիշային է հանդիսանում 2020 թվականին Տոկիոյում կայանալիք Օլիմպիական խաղերի համար:

Մարմնամարզության միջազգային ֆեդերացիայի(FIG) նախագահ Մորինարի Վատանաբեն իր ելույթում, մարմնամարզության միջազգային ֆեդերացիայի անունից, շնորհակալություն է հայտնել Ադրբեջանի մարմնամարզության ֆեդերացիային և տեղական կազմակերպչական կոմիտեի անդամներին՝ մրցումները բարձր մակարդակով անցկացնելու համար»:

Միջոցառման շրջանակներում անցկացվել է  մարմնամարզության միջազգային ֆեդերացիայի դրոշի փոխանցման արարողությունը:

Այնուհետև մրցույթի աստղային դեսպան, Ադրբեջանի վաստակավոր արտիստ Միրի Յուսիֆը կատարել է Բաքվում Աշխարհի առաջնության օրհներգը:

 

 

 


Create Account



Log In Your Account