May 17 2019 12:32
Banovsha Shahaliyeva
Views: 61

Բաքվի Էքսպո կենտրոնում իրենց աշխատանքն են  ավարտել 4 մասնագիտացված ցուցահանդեսները: Սննդի արդյունաբերություն». WorldFood միջազգային ադրբեջանական 25-րդ հոբելյանական ցուցահանդեսը, «Գյուղատնտեսություն». Caspian Agro 13-րդ միջազգային ցուցահանդեսը, «Փաթեթավորում, տարա, պիտակ և պոլիգրաֆիա» Կասպյան միջազգային ցուցահանդեսը և  «Ամեն ինչ հյուրանոցների, ռեստորանների և սուպերմարկետների համար» Կովկասյան միջազգային 13-րդ ցուցահանդեսը:

«Այս տարի ցուցահանդեսի տարածքի ընդհանուր մակերեսը կազմում է 2600 քառ. մետր, ինչը անցյալ տարվա համեմատ 20 տոկոսով ավել է: Այս տարի ներկայացվել են ավելի քան 440 ընկերություններ, որոնց  70 տոկոսը արտասահմանյան ընկերություններ են»,-ասել է Ադրբեջանի գյուղատնտեսության նախարար Ինամ Քերիմովը:    

Վերջին երկու օրում Էքսպո կենտրոնում այցելուների հատուկ ակտիվություն է նկատվել: Այս ժամանակահատվածում այցելուների  թիվը հասել է 9 հազարի, որոնց 15 տոկոսը կազմել են արտասահմանցիները:  

«Մեր ընկերությունը բավականին շատ պատվիրատուներ ունի Ադրբեջանից: Ցուցահանդեսը հնարավորություն է տալիս մեզ ծանոթանալ նոր պատվիրատուների հետ, նոր կապեր հաստատել»,-ասել է ընկերության ներկայացուցիչ (Թուրքիա) Բուրաք Սոյլեմեզը:  

«Մենք հանդիպել ենք մեր պատվիրատուների հետ, ծանոթանում ենք ընդհանուր իրավիճակին, որովհետև մենք այս տարվանից ենք մասնակցում  ցուցահանդեսին: Մենք փաստորեն  ծանոթացանք այս շուկայի բոլոր խաղացողների հետ»,-ասել է ընկերության ներկայացուցիչ (Վրաստան) Դավիդ Մալազոնիան:

Ստարտափերը, սննդի արդյունաբերության փոքր և միջին ձեռնարկատիրության սուբյեկտները նույնպես հնարավորություն են ստացել ներկայացնել իրենց արտադրանքը և  ծառայությունները: 

«Մեծ հետաքրքրություն են դրսևորում արտասահմանյան ընկերությունները, ներկայացնում են  իրենց տեխնիկան:  Սա խոսում է այն մասին, որ ադրբեջանցի ֆերմերները  օգտվում են ժամանակակից տեխնոլոգիաներից, ինչն իր հերթին արտացոլվում է արտադրանքի որակի վրա: Ադրբեջանը մեծ ներուժ ունի այս ոլորտում»,-ասել է Ադրբեջանի տնտեսության նախարար Շահին Մուստաֆաևը:

Նշենք, որ ցուցահանդեսը այցելուների համար բաց է եղել մինչև մայիսի 15-ը:


Create Account



Log In Your Account