May 24 2019 13:05
Banovsha Shahaliyeva
Views: 293

Վաշինգտոնում կայացել է Անդրկասպյան 4-րդ ֆորումը, որին  մասնակցել են Ադրբեջանի ներկայացուցիչները: Համաժողովը կազմակերպվել է Կասպյան քաղաքական կենտրոնի և ԱՄՆ-ի առևտրային  պալատի հետ համատեղ՝ Ադրբեջանի, Աֆղանստանի, Վրաստանի, Ղազախստանի, Թուրքիայի, Թուրքմենստանի և Ուզբեկստանի դեսպանությունների աջակցությամբ:  Վաշինգտոնում ԱՄՆ-ի առևտրային  պալատի գլխավոր գրասենյակում անցկացվող համաժողովը վերածվել է տարածաշրջանի երկրների պաշտոնատար  անձանց,  խոշոր ձեռնարկատերերի ու  քաղաքագետների  քննարկման,  նոր ուղղությունների և հնարավորությունների որոշման հարթակի: Միջոցառումն անցկացվում է ամեն տարի 2016 թվականից ի վեր: Ներկայիս ֆորումը  համախմբել է նաև ԱՄՆ-ի և Կասպյան տարածաշրջանի կառավարության անդամներին,  բիզնեսի առաջնորդներին, արտաքին քաղաքականության հարցով փորձագետներին՝ նոր միտումների ուսումնասիրման և այս ոլորտներում նոր հնարավորությունների բացահայտման համար:  Միջոցառմանը ելույթ ունեցողները նշել են Ադրբեջանի կողմից իրականացվող խոշոր էներգետիկ նախագծերի կարևորությունը:

 

 

 

 


Create Account



Log In Your Account