Dec 02 2019 17:06
Banovsha Shahaliyeva
Views: 301

Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարներ Էլմար Մամեդյարովը և Զոհրաբ Մնացականյանը՝ դեկտեմբերի 4-ին Բրատիսլավայում հանդիպում կանցկացնեն ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ, հայտնում է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությունը:

Հանդիպումը կայանալու է՝ ԵԱՀԿ 26-րդ նախարարական խորհրդաժողովի շրջանակներում, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ և մասնակցությամբ, նշել են գերատեսչությունում:

Մամեդյարովն ու Մնացականյանը 2019 թ. արդեն հանդիպել են 4 անգամ. հունվարի 16-ին`Փարիզում, ապրիլի 15-ին` Մոսկվայում, հունիսի 20-ին`Վաշինգտոնում և սեպտեմբերի 23-ին` Նյու Յորքում: Այսպիսով, Բրատիսլավայում հանդիպումը կլինի հինգերորդը:

 


Create Account



Log In Your Account