May 21 2021 11:54
Banovsha Shahaliyeva
Views: 221
Բաքվում անցկացվել է՝ Ադրբեջանի և Մեծ Բրիտանիայի կառավարության միջև տնտեսական համագործակցության համատեղ միջկառավարական հանձնաժողովի 4-րդ նիստը: Ադրբեջանի էներգետիկայի նախարար Փարվիզ Շահբազովի և Մեծ Բրիտանիայի պետքարտուղարի խորհրդարանական ներկայացուցիչ, արտահանման նախարար Գրահամ Ստյուարդի համանախագահությամբ կայացած նիստին առցանց մասնակցել են նաև՝ երկու երկրների համապատասխան գերատեսչությունների ներկայացուցիչներ: Միջոցառման շրջանակներում Ադրբեջանի և Մեծ Բրիտանիայի միջև՝ համագործակցության վերաբերյալ 3 փաստաթուղթ է ստորագրվել: Միջկառավարական հանձնաժողովի 5-րդ նիստը 2022 թվականին Լոնդոնում անցկացնելու վերաբերյալ պայմանավորվածություն է ձեռք բերվել:

Create Account



Log In Your Account