Jul 11 2019 09:54
Banovsha Shahaliyeva
Views: 32

ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության կոմիտեի 43-րդ նստաշրջանը ավարտել է իր աշխատանքը: Նիստի նախագահ, Ադրբեջանի մշակույթի նախարար Աբուլֆազ Գարաևը իր ելույթում շնորհակալություն է  հայտնել կոմիտեի ի անդամներին և միջոցառման հյուրերին: Համաշխարհային ժառանգության կենտրոնի տնօրեն Մեհտիլդ Ռյոսլերը իր հերթին, շնորհակալություն է հայտնել Ադրբեջանին՝ նստաշրջանի բարձր մակարդակով կազմակերպման համար և գիրք է նվիրել Աբուլֆաս Գարաևին, որտեղ նշված են՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցուցակում ընդգրկված բոլոր հուշարձանները:

Հանդիպման արդյունքների վերաբերյալ  ճեպազրույցում Ադրբեջանի մշակույթի նախարարը նշել է, որ միջոցառումը մեծ հետաքրքրություն  է առաջացրեց Ադրբեջանում:

«Մեր երկրի համար մեծ պատիվ է՝ ընդունել ՅՈՒՆԵՍԿՕ-ի տարվա հիմնական իրադարձությունը, ինչպես նաև մեծ պատասխանատվություն: Ադրբեջանը պայքարել  է նստաշրջանի անցկացման իրավունքի համար: Երկիրն ապացուցել է միջազգային իրադարձություններ, ֆորումներ և խորհրդաժողովներ անցկացնելու ունակությունը: Մենք կարողացանք դա ցույց տալ և հասցնել  ՅՈՒՆԵՍԿՕ-ին»,-ասել է Ադրբեջանի մշակույթի նախարար Աբուլֆաս Գարաևը:

Նախարարը նշել է, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի փորձագետները այցելել են Նախչըվան և Լենքորան, որի ընթացքում ծանոթացել են այդ շրջանների տեսարժան վայրերին: Ապագայում դրանք, որպես թեկնածուներ,  կներկայացվեն Համաշխարհային ժառանգության կոմիտեին:

Նշենք , որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության կոմիտեի 44-րդ նստաշրջանը կանցկացվի 2020 թվականին Չինաստանի Ֆուցժու քաղաքում:


Create Account



Log In Your Account